-Արդար քրտինքի աշխատանքով վաստակված չէ եղել նրանց փողերը, ապա թե ոչ, ո՞վ կհամաձայնի տարիներով դառն տանջանքով դատած հարյուր հիսուն լիրայի փոխարենը տասը լիրայով բավականանալ․․․ Ղայֆաջի՛, նարգիլես շուտ լից, -ասաց Մինասը, սրճարանի բազմոցի վրա տեղավորվելով և թիկունքը պատին հենելով։
-Այսօր նորից բացատրություններ է պահանջելու դատարանի միջոցով մեր փաստաբանը տիրան բեյից։ Նրա առանելիքների ցւցակների մեջ ահագին զեղծումներ է գտել։ Այնպիսի խարդախություններ, որոնցով կարելի է Տիրանի նենգավոր սնանկությունը ապացուցել․․․․
-Մի՛ հավատալ այդ փաստաբաններին, -ասաց Առաքելը, -այնպես են հավատացնում, վստահեցնում մարդու, որ կուրացնում և կողոպտում են, իսկ ատյան մտնելիս շվարեցնում թողնում․․․
-Չէ՛, այս մարդը գործին լավ է կպել։ Ցուցակներից գտել է, որ Գալֆյանը ապառիկ ապրանքներ է բաց թողել ոչ միայն Սըվազի, Էրզրումի, Դիարբեքիրի, Մուսուլի, Հալեբի, Բաղդադի և մինչև անգամ Հեքյարի, Արաբիայի հեռավոր Հեջազի ու Եմենի վիլայեթների վաճառակեններին, այլ մինչև անգամ Պարսկաստանի, Կովկասի վաճառականներին ու վերջինների վրա մեծ գումարով պահանջք է մնացել, այնպես որ սնանկության գլխավոր պատճառը այդ ապառիկներն են եղել։ Բայց բանից դուրս է գալիս, որ այդ բոլոր անվանված վաճառակենները, որոնք երբեք ապառիկ ապրանք չեն տարել Գալֆայանից, երևակայական են, գոյություն չունին և դրանք աստեղծվել են միայն Տիրանի բեյի փաստաբանի գրչով և ուղեղով, կեղծված տոմատների մեջ։
«Մինարեն գողացողը կանխապես պատյանը պատրաստում է», -ասում է առածը, զուր բաներ են դրանք, դրանցով գործը կարգի չի գար։ Էգուց Գալֆյանը զանազան քաղաքներից, և երկրներից վկայականներ բերել կտա որոնցով կհաստատե, թե կային այնպիսի վաճառականներ, բայց կողոպտվեցան, սպանվեցան, սննկացան, մեռան և այլն, և ցեղերն էլ բնաջինջ եղան։ Ո՞վ ժամանակ ու միջող ունի, որ