Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկրից երկիր ման գա և հաստատե, որ այդ երկրների վարչական ատյաններից հաստատված և տրված այդ վկայականները շինծու են և դրանք կաշառքով կամ խաթեր համար են պատրաստված: Դու ասա՛, պիտի կարողանա՞ն այն լիրբ Հելենի անունով հաստատված կայքերը խլել և բաժանել պահանջատերերի մեջ։ Ահա՛ թե որտեղից մենք կարող ենք փրկություն հուսալ…

— Լավ ես ասում, թե կալվածաթղթերը կարողանան ջրել: Նենգավորը ութ տարվան ընթացքում մաս-մաս այլևայլ ձևերով, դարձվածներով կամաց-կամաց դարձրել է այդ կալվածները իրեն կնոջ անվան, այնպես որ դժվար թե…

— Ավելի վատ, ուրեմն նա ութ֊տասը տարի է ծրագրում է կողոպտել սրան-նրան, սգացնել և օրական հացի կարոտ թողնել թշվառներին…

VIII

Պարտատերերի պահանջի համեմատ, Տիրան բեյի ո՛չ միայն տունը-տեղը, կնոջ սենյակները և սնդուկները ցուցակագրվեցան, գրավվեցան և երաշխավորության հանձնվեցան, այլ մինչև անգամ կնոջ անունով հաստատված բոլոր կալվածների եկամուտները առժամանակ գրավվեցան, մինչև գործի քննության ավարտը և վաճառական դատարանի վճիռ կայացնելը:

Երկու հարյուր հիսուն հազար լիրայով էր սնանկացել Տիրան բեյը, իսկ այդ գումարի դիմաց նա ուներ միայն յուր վաճառատան և մթերանոցների ապրանքները՝ մոտավորապես հիսուն հազար լիրայի։ Այդ ապրանքը աճուրդով ծախելիս կամ վաճառականների մեջ բաժանելիս հազիվ երեսուն հազար լիրա բռներ, որովհետև, մինչև գործի ավարտը, ապրանքը կտրորվեր, կփչանար և մոդայից կընկներ։ Այդ բոլորը աչքի առաջ ունենալով պարտատերերը մտածում էին փոխանակ իրենց պահանջից տասը կամ տասնևմեկ տոկոս ստանալու, այդ ստացվելիք գումարով փաստաբաններ վարձել, դատավորներին