Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծլեցնում, բողբոջում, և դուրս էր ժայթքում երկրի սրտից բյուր բարիք։ Բնությունը անդադար շարունակում էր լուր դերը․ բեղմնավորում, աճեցնում, հասցնում, չորացնում և գեաին թափելով ապականում, փտեցնում…

Այդ բոլորը մոռացնե էր տալիս մարդկանց ցրտաշունչ ձմեռը, դառնագին օրերը և սրտաճմլիկ ցավերը, բայց Առաքելի աչքերը չէին բացվում, չէր նկատում այս քաղցր բարիքների այլակերպությունները։ Նրա մսյրր, կինը, բալիկը մնացել էին անտեր, անտիրական և ո՞վ է իմանում, գուցե և քաղցած ու տկլոր։ Ձմեռը նա յուր կնոջից երեք նամակ էր ստացել և ոչ մեկին պատասխանելու ո՛չ սիրտ ուներ, ո՛չ քաջություն։ Կինն ու մայրը լսել էին Առաքելի գլխին եկած դժբապտությունըմ խորհուրդ էին տվել թքել այդ գումարի վրա և վերադառնալ իրենց մոտ, բայց ոչ մի ազդեցություն չէր ունեցել Սառայի աղերսանքը, Առաքելի սիրտը չէր փափկել… Սա մտածում էր կամ փողերը ստանալ և կամ վրեժը լուծել…

— Օ՜հ, այս ի՜նչ սոսկալի վիճակ է, այս իմ անողորմ բախտը… Պապը որմնադրությամբ Բաբերդից Կ. Պոլիս տրեխով գա, ձեռքի տակ բանացրած քարտաշների և մշակաների օրականներից խուզելով, խուզելով հազարներ դիզե և այս կալվածները թոռին թողնե, որ սա էլ շրջապատող հասարակության մոտ վարկ ունենա, կողոպտե այդ հասսւրակության թշվառ անհատներին և հարյուր հազարները դիզե, անպատիժ, արդարացած ու սգացնե հազարավոր անհատներ… Տիրան բե՜յ, իշխա՜ն, վսեմաշու՜ք… չեն ասում, գո՛ղ, ավազա՛կ, հափշտակո՛ղ գազան,— ասում էր դառնացած սրտով Առաքելը և հառաչում աղիողորմ ձայնով։

Մայիսի միջերքում նշանակված էր Գալֆայանի սնանկության դատավարության օրը։ Առավոտ վաղ բոլոր պահանջատերերը կամ նրանց ներկայտցացիչներր փաստարկեցին