Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամբողջապես լցվել էր հսւնդիսականներով, այնպես որ ծառաները պարտավորվեցին օդը մաքրելու համար հրապարակին նայող լուսամուտների վարագույրները վերցնել և փեղկերը բանալ։

Երբ դատավորներն եկան և անցան իրենց խորհրդարանը, իսկույն լուր տարածվեց, որ դատաստանին նախագահելու է Միհդատ էֆենդին, Հելեն խանումի Հոմանին և երեկույթների պարընկերը։ Կոնսուլների թարգմանները եկել էին և իրենց որոշ աթոռները գրավել դատավորների աթոռների ետևը, պատերի տակ։ Թեև մի քանի անգամ այդ թարգմանները դուրս եկան այս ու այն եվրոպացի կամ օտարական պահանջատերերի հարցերին բավականություն տալու, բայց հնար չգտան Միհդատ էֆենդիին մի կերպ հեռացնելու նախագահի աթոռից։ Եկան նույնպես Տիրան բեյի և Հելեն խանումի փաստաբանները և իրարից հեռու մեկ-մեկի հակառակ դիրք բռնեցին։

Այդ բոլորը Առաքելին այնպես էր թվում, իբր թե թատերաբեմի վրա ներկայացումներ էին տալու։ Առաքելը նախապես ամեն գործ լուծված և վերջացած էր համարում։ Նա լուռումունջ աչքերը երբեմն այս, երբեմն այն կողմը ձգելով, դիտում էր և անշարժ պղլում, մնում։ Հավատացած էր, որ իրենց բոլոր բողոքները և արդար պահանջները մերժվելու էին։ Պահանջատերերին բաժին էր պահված միայն Գալֆայանի վաճառատան մնացորդ ապրանքը, որից դատավորները պահանջատերերին տասը տոկոս վճարելով, փակելու էին հաշիվները և կատակախաղը ավարտելու։ Այս մտքերով խորասուզված, Առաքելը մինչև անգամ չէր էլ ըմբռնում շուրջը բոլորածների խոսակցությունները։

Երբ արդեն հանդիսատեսները րոպե առ րոպե սպասում էին դատավորների բեմ բարձրանալուն, դատասրահի դուռը բացվեցավ, և Հելեն խանումը ամուսնի թևը մտած ներս եկավ, այցելության դուրս եկած մի տիկնոջ նման պճնված մետաքսեղենների մեջ շղշղալով։ Աղախինը նրանց հետևում էր ձեռքին բռնած eau-de-Cologne-ի շիշը, զանազան շալերով և թաշկինակներով։ Մարդ ու կին առաջ գնացին, և յուրաքանչյուրը