Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրա նստած էր, երկու հրացանակիր զինվոր կանգնած էին նրա երկու կողքին։ Դատաստանասրահում գրեթե հանդիսատեսներ չկային, ո՞վ պիտի հետաքրքրվեր մի դուրսեցու վիճակով, որի գոյությունն ու մահը կ․ պոլսեցու աչքում մի մրջյունից ավելի արժեք չունի։

— Գիտե՞ս ինչ կա,— ասաց փաստաբաններից մեկը Առաքելի փաստաբանին խոսքն ուղղելով,— մարգարեությունդ կատարվում է։ Այս իրիկուն Միհդատ էֆենդին պսակվում է Հելեն խանումի հետ։

— Մի՞թե այսքան էլ շու՞տ. հազիվ չորս ամիս անցած լինի նրա մարդու սպանվելու օրից։

— Այո, արդեն ամեն պատրաստություն տեսնված է և գիշերս պաշտոնապես Միհդատ էֆենդին տիրելու է Տիրան բեյի գեղանի կնոջը և սրա հետ կալվածներին…

— Ահա մեր օրենքները, ահա աշխարհի կարգերը։ Բայց որ մարդիկ չեն սթափվում,— ասաց զայրացած Հակոբ էֆենդին, աչքերը ուղղելով Առաքելի կողմը, որը ուշադրությամբ լսում էր նրանց խոսակցությունները։

— Անիրավը զրկեց այնքան թշվառներին, աղքատներին և երբ կողոպտած գանձերով երազում էր բարեբաստիկ կյանք վարել, բարեբախտ ժամեր անցկացնել, պատվի, անվան, խղճի հետ կյանքն էլ զոհեց։ Ւսկ այժմ ովքեր են լափելու, շռայլելու և փչացնելու այն գանձերր, որոնք հազարավոր թշվառների դառն դատումով, աղի արտասուքով և արյան գնով էին հավաքվել, բարդվել և բազմացել…

Հակոբ էֆենդին տխրեց ու ավելի դառն մտածությունների մեջ ընկավ այս խոսքերից հետո։ Մանավանդ որ նկատեց, թե ինչ սոսկալի ազդեցություն ներգործեց ընկերակցի պատմությունը յուր թևարկյալի սրտում։ Նա լուռ խորասուզվեց յուր երևակայությունների մեջ, իսկ ընկերն անուշադիր, բորբոքված սրտով շարունակում էր.

— Ահա՛ և մեր դատավորները։ Ես չէի հավատում քո կանխատեսությանր, եթե այժմ քիչ առաջ երթամ և ասեմ, թե Հելենր շատ ուրախացավ Տիրան բեյի սպանման համար, մի խնդաք ինձ վրա, ինձ մի՛ ծաղրեք և մի՛ զարմանաք, թե ավելացնեմ