Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՈՐԴԵՍԵՐ ՀԱՅՐԸ
(Վիպակ)

Աբդուլ Հյուսեյնը մի կարճահասակ մարդ էր, որը վաթսունին մոտ տարիք ուներ։ Թեև ալևորված չէր, կուզը դուրս չէր ցցված, դեմքը կնճիռներով չէր այլանդակված, բայց տարիքը նրան հաղթել էր, նա երիտասարդության թարմության հետ ուժն էլ կորցրել էր։ Թեև մազն ու մորուսն սպիտակել էին, բայց նա այնպիսի հմտությամբ սև էր ներկում, որ ոչ ոք չէր կարող նկատել, թե նրա մազերը գունավորված էին։ Սև ունքերի տակ այնպիսի խոշոր ալիքեր ուներ, այնպիսի ճոխ ընչացք, որ կարող էր հրապուրել ամեն մի դեռահաս աղջկա:

Հարուստ էր Աբդուլ-Հյուսեյնը, լավ կալվածներ, առատ եկամուտ, բավականին էլ կանխիկ դրամագլուխ ուներ, բայց զավակները չէին թողնում, որ խեղճ մարդը հաճույքով կյանք վարե։ Ամեն գույքի բացարձակ տերն ինքն էր, իր ողջության ժամանակ որդիները կամ որևէ ուրիշը իրավունք չունեին առանց նրա թույլտվության այդ գույքից օգտվելու, բայց Արդուլ-Հյուսեյնը իր չորս որդիներին կրթելու նպատակով իր գրասենյակի, դրամարկղի, ելումուտքի բոլոր բանալիներն ու մատյանները նրանց էր հանձնել և ինքն էլ չորս բոլորները պտտվում էր, որպեսզի նրանց գործերի կառավարելը սովորեցնի, ղեկավարության վարժեցնի, որ իր մահվանից հետո նրանք անվարժությունից չկործանվեն։ Թեև ամբողջ գույքը հանձնել էր չորս որդիներին, որքան էլ որ ամեն բան նրանց ձեռքովն էր կատարել տալիս, բայց նա վերահսկիչի պաշտոնը ձեռքից չէր բաց թողել։ Ամեն օր գնում