Էջ:Collected works of Atrpet.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նեցնե։ Դեռ եթե լավ տնտես լինի մարդուս կինը, կարգին տնարար, տժվժիկի եղն այնպես խնայողությամբ կբանացնե, որ չորրորդ օրը նրա մեջ կարողանա բիշի եփել և մանր ու խոշորին կշտացնել։ Տժվժիկը շատ համով բան է, բայց հարկավոր է լավ, զգուշությամբ աղը, տաքդեղը կարգին լցնել և մեղմ կրակով տապակել։ Ավելի լավ կլինի, որ սև թոքի և սպիտակ թոքի կեսերը մի օր եփե, մյուս օրը՝ մնացորդները։ Որքան համով կլինի տաք֊տաք մարդ փափուկ լավաշի մեջ բրդուճ անե ու խշտե։ Ներսե՝ս-ախպար, երբ երևակայում ես, թուքդ չի՞ վազում…

Ներսես-ախպարը լուռումունջ հետևում էր բարերար Նիկողոս֊աղային և վերջինս երբ հարցեր էր տալիս ու նրա երեսին մտիկ անում, Ներսես-ախպարը գլուխը խոնարհեցնում էր Համաձայնության նշան տալու ձևով։ Նիկողոս-աղան սպասում էր, որ Ներսես-ախպարը շնորհակալություն հայտնի, երախտագիտությունն արտահայտի լեզվով ու որոշ բառերով, բայց Ներսեսն ամոթից ձայնն անգամ չէր կարողանում բարձրացնել։ Նիկողոս-աղան, իբր մի մեծ բարիք գործած, դարձյալ շարունակեց իր խրատական հորդորներն ու տիրական Հարցերը Ներսես֊ախպոր բերանից երախտագիտության խոսքեր լսելու մտքով, բայց Ներսեսը, խորասուզված դառն մտքերով, չէր էլ ըմբռնում Նիկողոս–աղայի ասածները։

Խեղճ Ներսես, ասում էր նա իր մտքում, մի ժամանակ Հարյուրավոր աղքատներ, կարոտյալներ, թշվառներ և օտարականներ քու հովանու տակ պատսպարան էին գտնում, ուտում, խմում, կշտանում, հագնվում և ծածկվում ու այնպես ճանապարհ ընկնում, հարյուրավոր կարոտյալներ գործ էին ճարում քո դռանը և ընտանիքներ ապրեցնում, ամեն մի դրացուդ, ծանոթիդ ու անծանոթիդ օգնության էիր հասնում և ոչ ոքից մի օր երախտագիտության նշան մտքովդ անգամ չէր անցնում պահանջել, իսկ այսօր Աուռում֊Նիկողոսը, կարկատող խոդորի որդին, մի թոք առնե ընտանիքդ կերակրելո։ Համար, այդքան քարոզ կարդա գլխիդ և երախտագիտություն պահանջե…


Մինչև տուն հասնելն էլ ի՜նչ քարոզ չկարդաց Նիկողոս–աղայի