Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առատ վառե և սենյակը աաքացնե այն նշենու մանրվածքով, որոնք ծերունու Բաղմեշե տնկած այգու ծառերը անխնա կոտորելով բերում էին որդիները և վառում կանանոցի սենյակներում։ Լվացքը, որ հանում, թողնում էր իր սենյակի պահարանում, ամբողջ ամսով ներս չէին տանում ու լվանում։

Ս՛ի օր ծերունի Հաջի Աբդուլ֊Հյուսեյնը փայտ պահանջեց վառելու։ Նրան չլսեցին ո՛չ թոռները, ո՛չ էլ ծառաները։ Նա վրդովված ինքն անձամբ իջավ, փայտը գրկեց և սկսեց բարձրանալ սանդուխներից, որ տանե վառե իր ննջարանի օջախը: Այս տեսնելով հարսը վրա հասավ, թափեց փայտը ծերուկի գրկից և վրան գոռալով ասաց.

- Մարագում փայտ չթողիր, մեզ կործանելու խո չեկա՞ր։ Գնա, քիչ էլ մյուս որդիներիդ տանն ապրիր, քավթառ…

Ծերուկը զայրացած գոռաց.

- Շան ճարած, հորդ այգու՞ց են բերել այդ փայտը, թե՞ մարդիդ մեջքն է կոտրվել այդ նշենիները տնկելիս։ Փայտը գողանալ, ծախել, հորդ տունը և քույրերիդ ուղարկել կարելի է, սենյակս չի կարելի տաքացնել։ Դու ո՞վ ես, որ ինձ հրամայում ես մյուս որդիներիս մոտ գնալ։ Մի՞թե ես զանազանել եմ մի օր մեծին փոքրից։

- Ես այլևս սիրտ չունիմ սկեսրայր շահելու, ես չեմ կարող էլ այստեղ ապրել,— ասաց գոռալով հարսը,– կամ դու, կամ ես։— Ապա գռռալով կանչեց ուժը պատածի չափ ձայնը բարձրացնելով.

- Մեհթի՛, ա՛յ Մեհթի, դուրս արի և հորդ ճանապարհ դիր, կամ թե ինձ ապահարզան տուր, գնամ հորս տունը.

Այդ րոպեին Աբդուլ-Մեհթին դուրս եկավ և լսելով կնոջ ձայնը, հոր վրա ճչալով ասաց.

- Ի՞նչ ես աբուռդ թափել և կնոջս հետ կռվում. խո քեզ համար չեմ կարող երեխաներիս մորը՝ մորքուրիս աղջկան տանիցս դուրս անել: Քիչ էլ զգացում ունեցիր. գնա մի երկու ամիս էլլ մեծ որդիներիդ մոտ ապրիր։

Ծերուկի ձայնը կոկորդի մեջ խեղդվեց։ Նա չկարողացավ