Էջ:Collected works of Atrpet.djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տան կողմն ուղղվեցավ այրին, դառն մտքերի մեջ թողնելով ծերունի Հաջի Աբդուլ֊Հյուսեյնին, որի արձանացած տեղից սկսեց զննել հեռացող կնոջը։ Այրին խորապես ցնցեց Հաջի Աբդուլ֊Հյուսեյնի հոգին։ Ծերուկը երեք֊չորս ամսից ի վեր ոչ ոքի հետ այսքան խոսակցություն չէր ունեցել։ Նրա հոգին քաղցրությամբ լցվեց այս տեսակցությամբ։ Յուր կնոջ մահվանից հետո Հաջի Աբդուլ-Հյուսեյնը ոչ մի կնոջ հետ այսքան մտերմական խոսքի չէր բռնվա։ Ծերուկը ընդհանրապես վատ կարծիք ուներ կիների մասին։ Նա ենթադրում էր, որ միայն իր հանգուցյալ կինը՝ մորքուրի աղջիկը այնպիսի առաքինություններով օժտված էր, իսկ մնացյալ թավրիզեցի կիները կործանող, փչացնող, կեղծավոր, խաբեբա և ավազակներ էին։ Ամբողջ մի ժամ նստած տեղից չշարժվեց և անչափ գոհ էր այդ պատահարից։ Հաջի Աբդուլ֊Հյուսեյնի խոհերի մեջ ներկայացան անմիջապես իր հարսները իրենց ագահ պահանջներով, շռայլ ծախսերով, մեծամիտ բարքերով և անխիղճ սրտով։ Նա, որ ինքն էր ընտրել չորս հարսին էլ իրենց հեռավոր և մերձավոր ազգականներից, նրանց զուգել, զարդարել, տարել իրեն տունը փառքի էր հասցրել, իր թողած ահավոր հարստ՛ության, ոսկու, մարգարիտի, գոհարի, ծիրանու ու բեհեզի մեջ թաղված լողում էին, այդ ապերախտները ոչ միայն չէին աշխատում, չէին օգնում իրենց տան տնտեսականի բարձրացման, ոչ միայն գողանում, գաղում, մերձավորների, ազգականների միջոցով դուրս էին կրում իր դիզած հարստությունը, այլ իրենց ամուսիններին էշ շինած, համետել, նրանց մեջքին էին նստել ու դեպի անդունդ էին մղում։

Աշխատանքով ապրող և որբին պահող այրին դիցուհունման կանգնել էր Հաջի Աբդուլ֊Հյուսեյնի մտքի առաջ և ձեռքով ցույց տալով իր թզուկ, բայց մեծասիրտ հարսներին, ծաղրից ու ծիծաղից թուլանում էր։ Այրին լվացք անելով օրական ապրուստ էր տուն տանում և սիրասուն որբի հետ պատառը բաժանելով, ոգևորված ու մխիթարված անկողին էր մրանում, այնինչ այդ միջոցին, երբ իրեն որդիքը օղիով և խաշխաշով հարբած ընկնում, մրափում էին, հարսները նրանց