Էջ:Collected works of Atrpet.djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աբդուլ-Թաղիին հասնելուն պես, սրանք հավաքվեցան իրենց մեծ եղբոր մոտ խայտառակության առաջն առնելու համար խորհրդակցելու։ Ընտանիքի պատիվն արատավորված էր, այլևս Աբդոզ-Մեհթին չէր կարող հրապարակ դուրս գալ և ընկերական շրջան մտնել առանց շրջապատի ծաղրին ու արհա մարհանքին մատնվելու։ Այս պատճառով եղբայրները որոշեցին, որ իսկույն Մեհթիին ճանապարհեն դեպի Կ. Պոլիս, այնտեղից էլ՝ Ամերիկա, որպեսզի թե՝ դեպքը մոռացվի, թե՜ Ամերիկայում գորգի գործը տեսնի և ուսումնասիրի։

Աբգուլ-Մեհթին դատաստանից և հասարակական կարծիքից ազատվելու համար նույն գիշերը թողեց թավրիզն ու հեռացավ, իսկ դրացիների մեջ տարածեցին, իբր թե Քյուլ–սունի ինչ–որ անհայտ սիրականն է վրա տվել Հաջի Աբղուլ-Հյուսեյնի վրա և երբ բազմությունը տեսել է, թողել ու փախել է։

Այս արկածից հետևյալ առավոտը Հաջի Աբդուլ-Հյուսեյնը կանչեց իր մոտ մեծ որդուն և ասաց.

― Այլևս չեմ կարող ապրել ձեր մեջ։ Ես կյանքիս ապահովություն էլ չունիմ հարկիս տակ, որի ամեն մի աղյուսն ու քարը իմ քրտինքով է շաղախված։ Իմ և ձեր մեջ էլ ուրիշ կապ չմնաց։ Ես այսօր պիտի երթամ ինձ համար տուն քրեհելու, քանի որ ես չեմ կարող զիջել կնոջս տանը ապրելու։ Ճշմարիտ է, ինձ համար այնտեղ շատ արձակ բազմոց կա, որտեղ հարգված, սիրված եմ, բայց չեմ կտրող լաչակ կապել և կնոջս բնակարան՛ում ապրել։ Կասկած չունիմ, որ այնտեղ ինձ սիրում են անշահ ա խնդրությամբ, անկեղծ և առանց ապագա ակնկալությունների, բայց Աբդուլ-Հյուսեյնը չի զիջանիլ կնոջ շվաքը մանելու։

— Ախր, ինչի՞ ես գնում, քեզ ո՞վ է ստիպում, որ մեզնից հեռանաս, ի՞նչդ է պակաս…

— Դու կեղծավոր ես, ինձ շատ բան պակաս է, որը քեզնից երբեք չեմ խնդրել։ Այն՝ ինչ որ ես իմ ձեռքով բաշխեցի և ցրվեցի, ես դրանից մաս չեմ մուրալ։ Գլխիս գդակ կա, ձեռքումս գրիչ և ծնկներումս ուժ։ Վաղը կարող եմ մի նոր քալակզեի գործարան հիմնել, ինձ ոչ ոք չի խնայիլ ապրանք և