Էջ:Collected works of Atrpet.djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ սրանց հանգստությունը իսպառ դադարել էր։ Նրանցից երես էին դարձրել ինչպես ախունդներն ու մյուջթեհիդները, այնպես և իրենց գործավորները, կառավարիչները, մանավանդ արհեստակիցները։ Աբդուլ-Ալիին խիստ ճնշում էին եղբայրները, Ռզան ու Թաղին, որոնք ծրագրում էին մի խիստ և ծայրահեղ միջոցի դիմել ու վերջ տալ ծերուկի կրպակին։ Բայց Աբդուլ-Ալին ճանաչելով հորը, հորդորում էր քիչ էլ համբերել, մինչև որ հարմար առիթը ներկայանա։

Մի գիշեր Աբդուլ– Թաղին ուշ ժամանակ մենակ տանից դուրս եկավ նավթի թիթեղյա գյուգյումը աբայի տակ բռնած։ Նա գնաց բարձրացավ շուկայիկի կտուրը, հասավ հոր կրպակի սենյակի երթի մոտ, այնտեղից նավթը ներս լցնելով կրակ տվեց ու իջավ։ Պատից ցած գալիս թիթեղը չարագործի դողդողան ձեռքից վայր գլորվեց և քնած գիշերապահը գյուգյումի ձայնից սթափված, ոտքի ելավ և դիմավորեց Աբդուլ-Թաղիին պատից իջած պահին։

— Աղա Աբդուլ-Թաղի, այդ դու ե՞ս,— հարցրեց գիշերապահը, զննելով նրա դեմքը։

— Ես եմ, ես, ահա քեզ երկու ղռան, գնա չայ խմե,— ասաց Աբդուլ– Թաղին, թողնելով թիթեղը գլորված այգում, ուղղվեց դեպի տուն։

Գիշերապահը վեր առավ երկու ղռանը, մտավ սրճարան տաքանալու, թեյ խմելու և չիբուխը վառելու։ Դեռ տասը րոպե չէր անցել, որ բոցերը բռնեցին ամբողջ Թազարչայի փայտածածկ գերանները, եղեգները և կրպակները, փեղկերն ու դռները։ Ծուխն այնպես բռնեց ողջ թաղը, բոցերն այնպես արծարծվեցան, որ ժողովուրդը ոտքի ելավ, և ամենքը վազեցին Ղալայի դուռը Բազարչայի հրդեհին հանդիսատես դառնալու։ Շինության փայտեղեն արևի խիստ ճառագայթների տակ այնպես էր չորացած, եղեգներից հյուսած ծածկի խսիրները այնպես էին բոցավառվում, որ ոչ ջուր, ոչ հող չէր կարող նրա առաջն առնել։

Մի ժամի մեջ ամեն բան վառեցավ։ Աբդուլ-Թաղին հավատացած էր, որ հայրն էլ իր կրպակի ետևի սենյակում բոցերում խորովվեց, ու եղբայրներն ազատվեցան նրա անտանելի