ներկայությունից, բայց բախտը տարբեր էր սահմանել Հաջի Աբդուլ֊Հյուսեյնը այգ գիշեր քիչ կողի ցավ զգալով պարտավորվել էր կնոջ՝ Քյուլսունի, տանը պառկելու։ Ոչ միայն Հաջին ազատվեցավ փորձանքից, այլ անմիջապես հրդեհի վայրը հասնելով, այնպիսի միջոցներ ձեռք առավ, որ շուկայի կրպակավորների ապրանքի մեծ մասը և շինությունների մի մասը փրկեց հրդեհի բոցերի լափը դառնալուց:
Այս բավական չէր, Հաջի Աբդուլ-Հյուսեյնը սկսեց քննել ինչպես անցորդներին, նույնպես պահնորդ ֆարրաշներին և բազարի գիշերապահին:
Գիշերապահը խոստովանեց, թե ինքը տեսել էր Աբդուլ-Թաղիին՝ Հաջիի որդուն պատից իջնելիս, որի ձեռքից գլորվել էր քովի պարտեզը թիթեղի նավթի գյուգյումը: Իսկույն Հաջին գիշերապահի, դրացիների հետ գնացին մտան պարտեզը և նավթի ամանը, որպես ոճրագործության առարկայական փաստ, վերցրին ու տարան թաղապետին՝ ղալաբեգին: Բայց վալիահթից հովանավորված Աբդուլ-Թաղիին չհանդգնեց կալանավորել թաղապետը, սպասեց, որ առավոտ Թավրիզի ոստիկանապետի հետ ներկայանա Իրանի գահաժառանգին և նրանից թույլտվություն ստանալուց հետո միայն բռնե ոճրագործին:
Մինչ այդ Աբդուլ-Ալին պարագաների մանրամասնությունները կաշառված ֆարրաշներից (ոստիկաններից) իմանալով, իսկույն գնաց եղբոր՝ Աբդուլ Թաղիի տունը և նրան ճանապարհեց դեպի Թեհրան: Աբդուլ-Ալին վաղուց սադրազամին գրաված էր մեծամեծ կաշառքներով և շահին մի քանի անգամ սիրաշահած: Նա վստահ էր, որ ոչ միայն պիտի ազատեին եղբորը պատասխանատվությունից, այլ չպիտի թողնեին, որ եղբոր համար իրենց անողորմաբար կողոպտեն վալիահթն ու փիշիքարը: Առավոտ մինչև վալիահթին ներկայացան ոստիկանապետն ու թաղապետը և կիսատ-պռատ հրաման ստացան, Աբդուլ-Թաղին աշտանակած նժույգը արդեն անցել էր Ատրպատականի սահմանը և մտել էր Զենջանի նահանգը: Առավոտյան Հաջի Աբդուլ-Հյուսեյնը իր դրացի կրպակավորների