Էջ:Collected works of Atrpet.djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ներս եկան սպասավորներն ու շրջապատեցին նուխեցիներին: Վալիահթն ասաց.

-Գնացեք և դիվանատնից կանչեցեք Ամիրին:

Ապա Մյուջելալին նշան արավ իրեն մոտենալու,որին հրամայեց գնալ շուկա Արգուլ-Ռզայի հետ և 15.000 թուման ստանալ, հանձնել բանկը, տասը իր, հինգը Ամիրի անունով և շուտով վերադառնալ:

Երբ Ամիր-Նիզամն եկավ,վալիհաթն ասաց.

—Գերեզմանցությու՛ն,այսօր կստանաս հինգ հազար թուման և նորոգել կտաս Ղալայի դռան Բազարչայի 24 խանութները, որոնք գիշերս վառվել էին:

—Ղուրբան,միայն կալվածները չեն վնասված,խանթավորներ էլ կան:

— Ես միջոց գտա Բազարչան վերաշինելու, իսկ դու էլ վնասվածներին օգնելու միջոց գտիր։ Նուխեցիները մեր քաղաքի զարդերն են։ Նրանք սովի տարին գործարան բացին և 3-400 ընտանիքի գործ ու ապրուստ տվին։ Աղա Աբդուլ-Ալին մեր քաղաքում գործված խալիները Ամերիկայի շուկաները հասցնելով, այն տեղերից դրամ է քաշում մեր քաղցածներին կերակրելու համար։ Սրանք այնպիսի շահաբեր ձեռնարկություն հիմնեցին մեր քաղաքում, որ այսօր իսկապես մենք նրանցով կարող ենք պարծենալ։ Այդ բավական չէ, եկել են հինգ հազար թուման բերել,՛որ գիշերս հրդեհված Բազարչան շինվի, և թշվառները կրկին պաասպարվին։ Այս մասին գրեցեք սադրազամին, որ սրանց տիտղոսով և առաջնակարգ շքանշանով վարձատրե։ Դուք էլ տարեք սրանց և պատվեցեք։

- Ձեր խոնարհ ծառան եմ,— ասաց Ամիր-Նիզամը դողդղալով և դուրս եկավ վրդովմունքը հազիվ զսպելով։

Երբ Աբդուլ-Ալին մտավ Ամիրի ատենական սրահը, առանձնացան, ծերունի պաշտոնակալը գլուխը և կզակը ճոճելով, ասաց.

— Ա՛յ, ստահակնե՜, փախաք մտաք վալիահթի ախոռը, որ իմ ճանկերից ազատվե՞ք։ Եղբայրդ, եղբայրներդ ո՞ւր կորան։

— Խա՛ն, խնայի՛ր մեզ, որդուդ գլխուն զոհիր, մենք ինչի՞