արտահայտություններով միմիայն զվարճացել է։ Այս հիասթափությունը նրան ստիպեց նույնիսկ առանց մնաք բարև ասելու թողնել ու հեռանալ Ատրպատականի վարչապետ ատյանից։ Ճանապարհին նա սկսեց մտորալ, թե արդյոք իսկապե՞ս ինքը դատողությունն ու ողջամտությունը կորցրել է։
Որքան խորն էր մտածում, այնքան ավելի համոզիչ փաստերը Հաջիին ասլացուցանում էին, որ նա չէ խելագարված, որ նա միայն միջավայրի զոհն է։ Նա թեև դարձավ տուն, տեսավ իր Քյուլսունին, որը ընթրիքի պատրաստություն էր տեսել և ուրբաթ իրիկուն ամուսնու ու որդու հետ մտադիր էր սեղան նստելու և քիչ շաղակրատելու։
Քյուլսունը նրա այլայլությունը հեռացնելու, զվարթացնելու համար ասաց․
— Հաջի, այսօր մի այնպիսի փայծաղի տոլմա եմ պատրաստել, որ հոգուդ պատած տխրությունները ամբողջապես կքաշե ու կտանե։
Հաջին չըմբռնեց Քյուլսունի հանաքի միտքը։ Նա մի կողմը քաշված դեռ մտմտում էր, երբ կինը գնաց կոնքով տաք ջուր բերեց և կրկնեց․— Դու այսօր շատ ես հոգնել, բեր ոտքերդ լվանամ հանգըստացիր և ապա ընթրենք։
Ծերունին ակամա հնազանդվեց և երբ կինը ոտքերը մաքրեց ու չորացուց, ասաց․
— Ա՛յ կին, «բան-ման» նկատո՞ւմ ես։
— Ինչպես չէ,— ասաց Քյուլսունը,— դու այսօր առավոտ գնացիր մի փոքրիկ նախաճաշով միայն, ահա ճրագ վառելու ժամանակ է, նոր ես վերադառնում տանջված ու սոված։ Գնամ սեղան պատրաստեմ, ընթրենք և ամեն ինչ կարգի կընկնի։
— Ա՛յ կին, խո խելքիս բան չի՞ եկել։— Ինչպես չէ, քեզ ասել էի, որ ձմերուկ առնես, իսկ դու կամապաշտ, քո սիրած խաղողն ես բերել։ Ողորմածիկս էլ այդպես էր, միշտ խաղող էր բերում և ինձ ասում էր․ «Ձմերուկը ջուր է, խաղողը տեղն ու տեղը միս ու արյուն»։ Դեռ գնամ ճաշը բերեմ, այդ մասին հետո,— ասաց ու գնաց թոնրից