Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոստիկանապետը իրենց տրված հրահանգի համեմատ կալանավերվեց և ետ դարձուց Աբդուլ-Ռզային Թավրիզ։

Ամեն օր նորանոր գանգատվողներ էին հրապարակ դուրս գալիս, ամեն օր նորանոր բողոքներ էին ներկայացնում քարդուղարին, իրենց այլևայլ պահանջներով։ Կ․ Պոլսից, Ամերիկայից, Օդեսայից, Թիֆլիսից ու Բաքվից պահանջատերերը եկել կուտակվել էին Թավրիզ անգլիական, ռուսական և ֆրանսիական հյուպատոսարանները, որոնք խիստ կերպով բավարարություն էին պահանջում։ Թեև պարսիկ պաշտոնականները ստացած փեշքեշների պատճառով ձևացնում էին, թե օգնում են նուխեցիներին, բայց նրանք միայն պարբերաբար կողոպտում և սննկացնողների վերջին հյութն էին ծծում։

Աբդուլ-Ռզան այս բոլոր անարգանքները չկարողանալով տանել ու տոկալ, մի օր հուսահատված և բորբոքված ուղղակի դիմեց նոր կրպակը, իրենց դժբախտությունների «աղբարկղը» և ատրճանակից մի գնդակ արձակելով, ուզեց վերջ տալ թե՛ հոր կյանքին և թե՛ գլխին։ Բայց գնդակը վրիպեց։ Անզգամ որդին անշուշտ հերը կսպաներ եթե որդու բորբոքից թևը չդողար և ֆարրաշներն ու անցորդները չմիջամտեին։ Այս պարագան այնքան խիստ ներգործություն ունեցավ քաղաքացիների վրա, որ նրանք դիմեցին մյուջթեհիդին և պահանջեցին խիստ պատժել չարագործ որդուն։

Այլևս անհնար էր հովանավորել ոճրագործին, վալիահթը իր գնդանը գլորեց Աբդուլ-Ռզային։ Քարդուղար կալանավորեց Աբդուլ-Ալիին և նրանց կայքերի մնացորդը բաժանեց պահանջատերերի մեջ՝ արանց սնանկ հրատարակելով։

Հաջի Աբդուլ-Հյուսեյնը անընդհատ շարունակում էր իր առուտուրը։ Անզգամ զավակներին պատժելուց հետո նրա հարգանքը ավելի բարձրացավ։ Առավոտ-իրիկուն շուկա գնացող և վերադարձողները մի քանի րոպե կանգնում էին նրա կրպակի առաջ՝ մի բան առնելու պատրվակով, խոսակցում և ծերուկին մխիթարում էին։

Մի տարվան ընթացքում ոչ միայն բոլոր պարտքերը վճարել էչ, այլև կարողացել էր կրպակի ամբողջ ապրանքի գինը