Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Ո՛չ, ես մեղք չունիմ, ես հետևեցի աշխարհի սովորությանը։ Օ՛հ, որքա՜ն խորն են խրվել մեր հոգու ներսը կեղծիքն ու խարդախությունը, որ նույնիսկ առանձնությանս մեջ, խղճիս առաջ տքնում եմ ինձ արդարացնել, ոճիրներս մեղմացնել և շերիաթին հարմարեցնել… Օ՛հ, մեծ ոճրագործը ես եմ. նախ ինձ պետք Էր կալանավորել» …— ասաց և սրտի պայթումից ընկավ ծերունի Հաջի Աբդուլ-Հյուսեյնը։

1911 թ.