ու պատուհասներ հայցել անօրենի համար։ Գևորգ աղայի ճնշած ու հարստահարված ոգիների սրտում զարթնել Էր մի միտք, մի զգացմունք. ուժով ընդդիմանալու այդ արյուն քամող հարստահարիչին, պաշտպանվել նրա գազանային ժանիքների դեմ։ Բայց շատերի համար շատ ուշ Էր, արդեն դրանք կորցրել Էին ոչ միայն իրենց կարողությունը, հողը, այլև դարձել Էին մարաբա… Իսկ մարաբան ի՞նչ կարող Էր անել իր տիրոջ դեմ, որին պատկանում Էին յուր տունը, կայքը, անասունները, գործիքները, երկրամշակության բոլոր պարագաները և հողը… Զայրացած տերը՝ աղան, եթե վեր առներ այդ բոլորը, չէ՞ որ սոված ու քաղցած կկոտորվեր նրա ընտանիքը։ Իսկ անունը կոտրված, դուրս հանված մարաբային ո՞վ հաց կտա, ո՞վ գործ կտա…
Որքա՜ն կանայք այդ օրը երնեկ էին տալիս Գարանին, որը Վարդևանի նման մարդ ուներ, որր կյանքի այնքան դառը բովերի մեջ ամեն նեղություն քաշել, բայց մի թիզ հող չէր ծախել, ամեն թակարդ քանդել էր և ծուղակներից ազատվել… Խեղճ կանայք լալիս էին իրենց վիճակը, որ անզգայաբար իրենց ամուսինների թուլության ու մեղկության, տգիտության ու կարճատեսության պատճառով ամբողջ գերդաստաններով մարաբա էին ընկել և տարեկան սոսկալի տանջանքների արդյունքը, ձնին, բքին ու տոթին, քամուն ու փոթորկին դիմագրելով ձեռք գցած բարու կեսը, ձեռքերն ու ոտքերը ջարդելով, գլուխն ու զբունը դառն քրտինքի մեջ ողողելով ու ծնկները փետացնելով ժողոված պտուղը կիսելու էին իրենց տերերի հետ, իրենց աղաների հետ։ Առանց գնի, առանց վաճառքի հանվելու, առանց սակարկվելու և առանց դաշնագրի ծախվել էին, մատնվել էին հավիտենական գերության, և մատնողները չէին էլ զգացել, որ մարաբա մտնելով ի՞նչ սոսկալի անարգ վիճակ էին պատրաստել իրենց տան համար։
Մարաբայի աղան հանդում ցանված բարու բերքը կիսում է, խոտն ու հերթը պարտավոր է ժողովել մարաբան, տանել քաղաք և աղայի ցույց տված վայրը հանձնել։ Կովերը, մատակները կամ ոչխարները կթել, յուղ պանիր պատրաստել և աղայի որոշված, հայտնի բան է, կեսից շատ բաժինը նրա