Էջ:Collected works of Atrpet.djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լեզուն ճկունացրել էր, տանջանքը նրա մտքերը խորացրել, հեծեծանքը նրան բլբուլ էր դարձրել և սերը՝ բանաստեղծ, այնպես որ նա առանց կանգ առնելու ասում էր, խոսում էր, երգում, պատմում և յուր գուրգուրանքով քաջալերում ու մխիթարում Մնացականին։ Իսկ վերջինս դյութված, հոգվով դրախտ փոխված, առյուծ դարձած, բաժանվում էր յուր սիրեկանից, վստահ լինելով, որ նա յուր սիրեկանի շնորհիվ աշխարհի ամենաբարեբախտ արարածն է։ Մնացականը յուր տանջանքը երջանկություն էր համարում և յուր սիրեկանի համար ոչ միայն տանջվիլը, այլ կյանքից զրկվելն անգամ՝ երանություն։

Թե ինչ էին զգում և թե ինչ աստիճանի բախտավորության մեջ էին երկու սիրահարները, կարող են միայն այդպիսի ջերմաջերմ սիրո հարվածներն ընդունողները ըմբռնել, բայց այդ անմեղ սիրո վայելքը շատ երկար չտևեց… Մի գիշեր Վարդևանը, երբ զբաղված էր յուր մտքերով, երբ անքուն մտածում էր հնար գտնել և ազատել յուր ընտանիքը, յուր օջախին սպառնացող մոտալուտ սոսկալի հարվածից, նկատեց Մարգարիտի սողալով դուրս գնալը։ Հայրը հետևեց յուր անմեղ աղջկան, ինչպես որսորդը եղնիկին կամ բարակը նապաստակին և աղվեսի նման հեռուն պպզեց, սպասելով տեսակցության հետևանքին։

Բայց բացի անմեղ տրտունջներից, բացի իրավացի բողոքներից, ի՞նչ կարող էին ունենալ անարատ հոգիները։ Գանգատվում էին իրենց անողոք վիճակից, իրենց դաժան բախտից և այդ գանգատները սրտակեզ հառաչներով դեպի վեր բարձրացնում, դեպի երկինք ուղղում և բոցափայլ աստղերի վրա նախանձելի հայացք գցելով, դողդողում էին, երբ մի որևէ ասուպ սահում էր երկնքում, գլորվում և հետքի գիծն անգամ աչքի նկատելի դառնալու չափ չէր մնում, այլ իսկույն անհետանում էր և չքանում։

— Արդյոք այդ գլորվող աստղը իմը չէ՞ր, Մացակ ջան,— ասում էր Մարգարիտը հառաչելով,— որ այնպես թույլ երևցավ ու մարեցավ, կարծես գետնի տակ թաղվեցավ…

— Բան չունի՞ս, Մարգարիտ ջան, գեշ բան ինչի ես