Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Համար այդքան մտատանջվի, դառն ցավերի ու հոգսերի մեջ մոլորվի։ Ինչ ուզում ես արա, կերածդ մի փոր հաց, հագածդ մի ձեռք հալավ է։ Դու հավիտենականի համար մտածի՛ ր, որ կամ մշտնջենավոր երանություն է կամ անվերջ տանջանք։ Վախենաս այս փուչ աշխարհի վրա մի աղքատ ապրուստ չճարե՞ ս։ Մի լինիլ մյուլքատեր, եղի՛ ր մեզ նման մարաբա․ ի՞նչդ կպակսի։ Մյուլքատեր, թե մարաբա. զանազանությունն ինչի՜ մեջ է։ Ամեն դեպքում էլ մի ապրուստ, մի աղքատիկ կեցություն։ Քանի որ մեզ այնպես է վիճակվել, որ մեզ պիտի թալանեն մյուլթեզիմները, էղնամի մեմուրները, վաշխառուները, չարչիները և մեր բերքի մեծ մասը պիտի կողոպտեն, տանեն, ավելի լավ չէ՞, որ մենք էլ մտնենք մի - մի ուժեղ աղայի հովանու տակ, որ նա մեզ պաշտպանե… Ի՞նչ անենք, թե աղան պիտի կիսե մեր բերքերը, խո՛ գոնե մեր բերքի կեսը մեզ կմնա և մեզ ամեն պատահական չի կարող ճզմել ու ճխլել։ Արի ինձ լսե՛, գնանք, չթողնենք, որ հողերդ աճրդով ծախվեն, տանք Գևորգ աղային, պայման անենք, դարձիր մարաբա, պրծավ գնաց…

— Ի՞ նչ ես ասում, տերտե՛ ր… Ես գնամ ու լիզեմ իմ թշնամուս ոտքե՞րը, այն անգութի՞, որը ինձ քարուքանդ արավ… Ես մարաբա դառնամ, ինքս ինձ իմ ձեռքով գերության մատնեմ և ամբողջ ընտանիքս աղային ճորտ շինեմ…

— Մարաբան չե՞ս. իբր թե ստրկությունից ազա՞տ ես։ Ի՞նչ տարբերություն կա մի մարդու կամ տասը մարդու ճորտ լինելու մեջ։ Եթե մարաբա լինես, մի մարդ պիտի քեզ դատեցնե ու լափե քու վաստակը, եթե անձնիշխան լինես, ոչ թե մեկ, այլ գուցե և հարյուր մարդ քեզ պիտի կեղեքե և առանց զգալու պիտի դրանց անուղղակի ճորտը լինիս։

— Մարաբա լինելով էլ կողմնակի կեղեքողներից չե՛ն ազատվում… Բայց հազար անգամ նախապատիվ եմ համարում հարյուրներից կեղեքվել, քան թե տանս, ընտանիքիս իշխանությունը հակառակորդիս հանձնել։

— Մեկ է, առաջ թե վերջը, կալվածներդ ծախվելու են։ Կարող է պատահել, որ աճուրդում մի թուրք կամ մի քուրդ գնե արտերդ և այն ժամանակ…