Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էլ, քանի որ անչափ անգամ խաբվել և միշտ դատարկաձեռն էին հեռացել պահանջատերերը Վարդևանի դռնից։ Հաճախ Վարդևանը աղջկան փնտրելու պատրվակով գնում էր քաղաք մի քանի օրով, այս ու այն գլուղը, գլուխը մի կերպ պահելու պարտատերերի ձեռքից, որոնք նրան յուր տան մեջ հանգիստ չէին թողնում։ Բայց ոչ մի միջոց չէր օգնում, գյուղից ձեռք չէր կարողանում քաշել, իսկ երբ վերադառնում էր, բոլոր պահանջատերերը միասին գալիս և սկսում էին իրենց պահանջներով տանջել։

Վախով ու ախով Վարդևանն անցկացրեց լուր տոները՝ ծնունդն ու մկրտությունը, չոր ու ցամաք խաշած խոտերով ու արմտիքներով կատարեցին բարիկենդանները և պահոց օրերին դիմավորեցին նվազած ու չորացած մարմնով։ Թեքվեց փետրվարն էլ, և գարնանամուտն էլ հասավ, բալց ձյուները հալչելու կամք չունեին, հյուսիսի սոսկալի քամիները փչում էին դեռ և սարսռեցնում ամեն բան։ Մարդիկ, անասունները իրենց որջերից, իրենց ախոռներից չէին կարողանում դուրս գալ։

Հենց ալդ օրերում հազիվ մի նամակ էր ստացել Մանուկը յուր որդուց՝ Մնացականից, որը ձեռքին շտապել էր Վարդեվանի քով՝ կարդալ տալու և մխիթարվելու հույսով։ Վարդևանը վշտաբեկ և հուսահատ առավ նամակը և ծանր ու հեկեկալով հեղձուցիչ ձայնով սկսեց կարդալ։ Գարանը և Մանուկի կինը՝ Մարիամը, քիչ հեռուն, մթնում կանգնած լսում էին բովանդակությունը։

«Սիրելի ծնողնե՛ր, հայրե՛ր ու մայրե՛ր։

«Մենք լսեցինք, որ դուք մեզ շատ փնտրել, շատ տրորվել և շատ էլ տանջվել եք: Լացինք ձեղ համար, ցավեցանք ու մորմոքացինք, քանի որ աշխարհում ձեզանից ավելի սիրելի, ավելի մերձավոր ցավակից և բարեկամ չենք կարող գտնել։ Որքան որ դուք մեզ համար եք տանջվել, այնքան Էլ մենք ցավերով ենք տապակվել և հառաչել ձեզ համար: Այժմ սույն նամակով ձեղ դիմելով, խնդրում ենք, որ մոռանաք