Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քեհյա ու գզիր, զապթիե ու զաբիթ ընկել էին դռնեդուռ, մտրակի հարվածներով գանակոծում, հայհոյում և անհամբեր պահանջում էին անմիջապես լրացնել գումարը։ Այդ բոլոր նախատինքի հետ դեռևս ստիպում էին, որ իրենց հյուրասիրեն դառներով, հավերով, կարագով, շաքարով ու մեղբով։

— Անօրեննե՛ր,— գոռում էր զապթիեն,— գարունը մտաք, դեռ տասը-քսան օր էլ անցավ, ինչի՞ չեք շտապում գլխագիններդ վճարել, որ ազատ ապրիք։ Անհավատներ, ինչի՞ եք տանջում մեզ, ինչի՞ եք ստիպում գոռգոռալ ու պահանջել։ Գուք ձեր կյանքերը փրկելու համար պարտավոր եք ինքներդ օր առաջ, ամեն գործից առաջ փրկանքներդ պատրաստել և վճարել։ Այս ի՞նչ հարկ է, որ խաղ եք անում, ձեր գլխից ձե՞ռք եք քաշել, ի՞նչ է…

Ամեն մարդ ճար-ճուր էր անում, գրավական էր գտնում, պարտք անում, որպեսզի ազատվեր անօրենների ճիրաններից, գլուխը փրկեր փրկանք պահանջողներից։ Ուղիղ է, սուլթանները եվրոպացիներին խաբելու համար գլխագնի փրկանքի (ջեղիե) անունը փոխելու զինվորական տուրքի էին վերածել, բայց նրանց գործակալների համար, հարկը վճարողների համար դարձյալ այս տուրքը գլխագինն էր։ Դեսից-դենից ոլոր-մոլոր գալարվելով գալիս էին շինականները և քառասուն կապոցների մեջ հանգուստած ոսկիներն ու արծաթները թափում հարկահավաքների առաջ։

Եկավ Վարդևանն էլ, բայց ճար չուներ, փող չուներ, մոլորվել էր ու մնացել։ Վրա հասավ զապթիեին ու մտրակով լեռդին, գլխին ու ազդրերին սկսեց մտրակել ու գոռգոռալ.

— Անհավա՛տ, այս երեք օր է խաբում ես, խաբում ու մինչև անգամ չես էլ գալիս աղային (պաշտոնյային) տեսնելու։ Մենք ձեր գերի՞ն ենք, որ գանք այստեղ սպասենք, օրեր մթնեցնենք, թե ի՜նչ է դուք ջեզիե պիտի տաք։

Բոլորը դողդողում էին, և Վարդևանը, աչքերը արյունով լցված, չէր իմանում, թե ինչպես զսպի յուր արդար զայրույթը։ Նա բորբոքված, բայց հանդարտ ձայնով ասաց.

— Աղա, ի՞նչ իրավունքով թողնում եք, որ այս զապթիեն