ձայնը կտրե, -ասաց գործակալը նշան տալով զապթիեին, որն իսկույն տեղաց մտրակի հարվածներին։
Բայց զուր, Վարդևանը փող չուներ վարկ էլ չէր մնացել, հնարք չկար, որ կաշին ազատեր հարկահնների ձեռքից գյուղում ոչ ոք նրան փոխ տալու սիրտ չէր անում, քաղաքացիք բոլորն էլ իմացել էին, որ նրա կալվածները գրավ էին դրված շեյխի մոտ։ Հարկահանները պարտավորված ծախեցին Վարևանի լծական անասունները, կովերը և փողերը, մի բան էլ ավելի գանձեցին և հեռացան։ Անասուններից զրկված, անսերմ օրական ուտելու հացի կարոտ և կարևոր կարիքներից ու գործիքներից բաժանված մնաց ապուշի նման Վարդևանը յուր տան մի անկնունում։ Ամոթից դռնից չեր կարողանում դուրս գալ, մարդու աչքի երևալ։
Բարեսիրտ և ցավակից տերտերն ու քեյան երես շուռ տվին Վարդևանից, քանի որ նրանց իղձը չկատարվեց, կլանվածները չանցան Մեղրիենց ձեռքը։ Դուռ-դրացի երես էին պահում, որ չպարտավորվեին Գարանին կամ Վարդևանին բան փոխ տալ։ Պահանջատերերն էլ հարակահաններից ավելի ագահաբար մոտեցան և Վարդևանի տանը մնացած տան կարասիներով փրկեցին իրենց հաշիվները։
Էլ հնար չգտավ Վարևանը արտերը ցանելու, էլ ոչ ոք սիրտ չարավ նրան ձեռք բռնելու, ցանքսի ժամանակը հասավ ու անցավ, և նա չկարողացավ մի բուռ ցորեն ցանել։ Գեդևոնից ու Մելքոնից խաբար չկար, իրենք էլ համարյա մուրացկանությունով էին ապրում։ Ամենքը, գյուղացիք միաբերան ասում էին․ «Շեյխը կուլ տվեց Վարդևանի կալվածները»։
Վարդևանն էլ հուզված ու բորբոքված, կրկնում էր․ Ավելի լավ է շեյխն ուտե, շեյխը տիրապետե իմ մյուլքերը, քան թե անօրեն, անխիղճ ազգակիցս։
Վերջապես անտանելի դարձավ կյանքը Վարդևանի և Գարանի համար, նրանք մի գիշեր հավաքեցին մի քանի կարևոր իրեր ու ճանապարհ ընկեն դեպի Ղարս։ Վարդևանը տարավ իրեն հետ ևս յուր հյուսնության գործիքները, հուսալով երկու զավակների հետ գարունն ու ամառը մի կերպ քսանհինգ լիրա