Էջ:Collected works of Atrpet.djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր, գիշեր-ցերեկ որտեղ որ հավաքվեին խոսքերն ու խորհուրդները Քյալաշի նենգավոր խաղերի մասին Էին։

Մամոն, Քյալաշի տան մի մասում առժամանակ տեղավորվելուց հետո վերահսկողության հանձնված տասնյոթ գյուղերի քեհյաներին կանչեց և հայտնեց, որ գյուղացիները պարտավոր Էին յուր երեք ձիավորներին և մի գրագրին ռոճիկ, ուտելիք ու ձիաներին Էլ կեր տալ։ Հրամայեց, որ ծխերի համեմատ բաժանեն և ամեն ամիս հասցնեն նույն գումարը յուր սնտուկին։

Քեհյահերին, գոյություն ունեցող կարգերի համաձայն, փոխել չէր կարող, նրանց ընտրում և հրաժարեցնում էր համայնքը, բայց ամեն գյուղում, Քյալաշի խորհրդի համաձայն, Մամոն իրեն գործակալ ընտրեց քեհյաների ախոյաններին, որոնք ջերմ արտով մտան սրանց հովանավորության տակ։ - Քեզ էլ նեղություն եմ տալիս,— ասաց մի օր Մամոն Քյալաշին,— հյուրասենյակդ գրավեցի։

— Այդպես բան մի՛ մտածեք, եթե հավիտյան էլ մնաք, ինձ անչափ հաճույք կպատճառեք։ Բայց բնակարանս ձեզ, որպես ղայմաղամի օգնականի, մի կառավարչի, հարմար չէ։ Ձեզ համար պետք է արտաքուստ և ներքուստ մի շքեղ սարայ, որն ազդեցություն ունենա ձեզ ներկայացողների վրա և սարսափ սփռե յուր շուրջը։

- Այդ լավ ես ասում, ես Էլ մտածում եմ ճիշտ այդպես, բայց փող չկա առայժմ պետք Է յոլա գնալ։

— Փողի դա՞րդն ես անում, ինչի՞դ Է պետք փողը։ Էգուց քեհյաներին կանչիր, գեղացիները պարապ են, հրամայի՛ր ամեն մարդ յուր էշն ու ջորին սամրե, գնա անտառ ցախ կրե, կիր վառելու համար և փայտ կարե շինության համար։ Պառավները, ծերերն ու երեխաները Սևջրից շալակով ավազ կկրեն, չորս-հինգ ուռում (հույն) վարպետ բերել կտանք, որ քարհանում քար կտրեն, վառոդը խո անփող է, որքան ուզենք, չեն մերժիլ։ Կմնան քարտաշի, որմնադիրի և հյուսնի գործերը, նրանց էչ ես բերել կտամ Օվայից (էրզրումի լեռնադաշտը յուր շամբով), հացը գյուղացիք կտան, վարձն էլ աստված ողորմած է։