Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին իրենց զբոսանքով, ծխում էին չիբուխ կամ նարգիլե, խմում էին սուրճ կամ օշարակ, խաղում էին նարդի, տամա կամ թուղթ և շատերն էլ ընտանեկան խոսակցությամբ էին զբաղված ու քննադատում էին առօրյա հարցեր։

— Ահա երեք օր է,— ասաց մի կալվածատեր իրեն լսողներին,— մեր սուլթանի գահ բարձրանալը (ալլահը երկարեցնե նրա կյանքը), բայց ոչ մի ձայն չլսվեց, ոչ մի գործ չտեսավ։

— Երեկ իրիկուն Թոփ֊Գափու՝ մի սրճարանում նրան տեսնողներ են եղել…

— է՜յ,— ասաց սրճարանատերը օջախի մոտից,— դատարկախոսներ եք, ուրիշ ոչինչ։ Թողեք մի հանգստանա, ծանոթանա գործերի հետ… Երեք օրվա մեջ ի՞նչ կարող էր անել…

— Ժրագլուխ և եռանդոտ մարդը հենց առաջին օրից կարող էր իր շնորհքը ցույց տալ,— ասաց մի ենիչերի, խաղը ընդմիջելով։ — Մի՞թե քիչ գործեր կան մեր քաղաքում։ Ահա քանի ամիս է, որ մեղ ուղտի նման խմոր են ուտացնում փռնչիները. այն էլ ի՜նչ խմոր, գարի թե հաճախ ալլահն խաբար։

— Այդ բոլորը կարգի կմտնի,— ասաց մի մոլլա,— եթե մեր կաշառակեր յուլեմներին (կղեր) ու ղադիներին (կրոնական դատավոր) կարողանան զսպել։

— Ի՞նչ անեն յուլեմներն ու ղադիները, երբ ընդհանրապես այնպիսի շռայլություն ու փարթամություն է տիրում մեր ավագանիի ապարանքներում։ Երկիրը կողոպտում են, ժողովուրդը կեղեքում, կաշիներն են պոկում, որբին ու այրուն տանջում, զրկում, որ ինչ է, իրենց հարեմները հարճով, ընդունարանները մանկլավիկներով լցնեն։ Ամեն մի աչքի ընկնող պաշտոնականի տունը եթե օրական հիսուն-ութսուն ոչխար է մտնում, էլ մեզ նման աղքատն ու տնանկը որտեղի՞ց մի կտոր լեշ գտնի, որ մանր ու խոշորին կերակրե։ Ամեն կողմից վարչության դեմ տրտունջներն ու գանգատներն անպակաս էին, այնպես որ մինչև սուրճ խմելն ու հանգստանալը սրճատան հաճախորդները ապրուստի ամեն մի