Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեղ փոխվի, էլի ամեն մարդ յուր հողին տիրություն կանե։

— Շատ լավ եք ասում, բե՜գ, բայց բանը նրանումն է, որ մեր գեղի սահմանը որքան որ բարեբեր է, այնքան էլ փոքր է, ամեն մարդ յուր տանը բավականացնելու չափ հող հազիվ ունի։ Այս փոքր սահմանի մեջ հարյուր քսան տուն է կառավարվում և ամեն տուն չորս-հինգ օրավարից ավելի հող շունի, ես ո՞ր մեկի հողից կտրեմ ու ձեզ տամ… Ւ՞նչ իրավունք ունիմ ուրիշի սեփականության վրա, ամեն մարդ թագավորական քոչաններով (купчий) տիրում է յուր հողին, մի՞թե ինձ կլսե…

— Այդպե~ս ես լսում դու մեծավորիդ, այդպե՞ս ես կատարում դու իմ հրամանները։ Ես չեմ ասում քոչանը ինձ վրա դարձնեն, ես չե՜մ ասում ինձ բաշխեն, ես ասում եմ ժամանակավոր ինձ կառավարելու համար տան, ես գնալիս խո հետս չե՛մ տանելու, էլի՛, իրենց։ Ես խո չե՞մ ցանելու, չե՞մ վարելու, չե՞մ քաղելու, էլի իրենք պիտի ցանեն, իրենք պիտի քաղեն, իրենք պիտի կալսեն ինձ համար։

— Ի՞նչ եք մուրացկանի նման ողորմություն խնդրում դրանից, ես իմ հողերից քեզ տասն օրավար կտամ,— ասաց խոսակցության մեջ մտնելով Քյալաշ քեհյան:

— Գյուղի էն լավ հողերը ձեր ձեռքն են, Քյալաշ քեհյա,— ասաց Մինասը,— դուք հիսուն-վաթսուն օրավար միայն ջրարբի հող ունեք, դուք կարող եք տալ, բայց հինգ-տասը օրավար ունեցողն ի՞նչ տեղից տա։

— Ւնչի՞, քեզ ի՞նչ է եղել։

— Գզիր Մատոյի որդու ձեռք բերածը Ամիրխան քեհյայի թողածներին չի հավասարվիլ, ես իմ տասը-տասնհինգ օրավար հողով ձեր առաջ չեմ կարող փքվել։ Բեգը գիտե, որ ես յոթ եղբայրներիս հետ երեսունհինգ շունչ ընտանիք եմ կերակրում, առանց այդ հողերի քաղցած կջարդվենք, թե կընդունե մեկ-երկու օրավար հող, էն էլ մի տարով, ի՜նչ պիտի ասեմ, աչքիս վրա, նրա համար ցանեմ, քաղեմ, կալսեմ ու հանձնեմ: Բայց աղքատի ու անճարի բերանից պատառը քաշելը, որբի ձեռքերը ծոցը թողնելը ես հույս ունիմ, որ հաճելի չի լինի մեր բեգին։