Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բայց հարեմական երկաթե վանդակը արգելում էր նրա այդ ոստյունը, և նա բախվելով երկաթի հաստ ու պինդ ճաղերին՝ վիրավորում, կոտորում, փշրում էր յուր անձը, արյունլվա, կսկծից ու խոստուկից անզգայացած, դարձյալ ընկնում էր նվաղած, ուժասպառ դիակի նման։ Նրա ողբը, նրա կոծը, նրա մռնչյունն ու աղաղակը խեղդվում էին հարեմի պատերի մեջ և միայն անզգա որմերն էին լսում նրա ձայնը, միմիայն նրանք էին տալիս նրան իրենց տխուր արձագանքը։

Անթառամի ծայրահեղ ընդդիմությունները թեև տանջում էին Մամոյին և այդ պատճառով ահն ու երկյուղը չէր հեռանում նրա սրտից, գիշեր-ցերեկ անընդհատ հափշտակածին զսպելու և նրա սիրտը գրավելու մտքով էր զբաղված, բայց և այնպես չէր էլ հուսահատվում ջինգյանան, նա կարծում էր, որ վերջիվերջո կհաղթե այդ համառ հայ կնոջը։ Նախազգուշությունների համար Մամոն բոլորովին արգելեց, որ մի հայ մտնի յուր սարայը և կասկածելի անձնավորություններին բոլորովին հեռացրեց յուր դռներից:


Բ

Արտաշը տասներկու տարեկան էր, երբ Մամո բեգը քարուքանդ արավ նրանց տունը, հորը բանտարկեց և մորն էլ յուր հարեմը տարավ։ Նա ականատես եղավ այն բոլոր արկածներին, որոնք կատարվեցան գազանաբարո ավազակների ձեռքով։ Տեսավ նա հորը, երբ Մինասենց տանից կապկպած բանտ էին տանում, թե ինչպես հուսահատությունից գժվածի նման սկսեց հարձակվել իրեն շրջապատողների վրա, իրենց տան մեջ ինչպես մոր սիրտը անցավ, մարեցավ, թուլացավ ջինգյանայի գրկում, որը տարավ նրան յուր հարեմը, դիակի նման անշարժ ու անզգա։ Նա տեսավ, թե ինչպես ավարառուները մեջ գիշերին կատաղի երիվարներին իրենց մսուրքներից արձակում և անխնա մտրակելով տանում էին, ինչպես գութանավոր գոմեշներին ու լծկան եզներին մահակի տակ կոտորում և մղում էին իրենց տները, ինչպես իրար մեջ բաժանում