Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աննմանը՝ փոքրիկ հովվուհին, արդեն մտել էր յուր տասնևհինգերորդ գարունը։ Նա փթթել էր դեռահաս վարդի կոկոնի նման, բարձրացել էր Երիզայի Անահիտին նվիրված մշտադալար անտառի գեղատեսիլ նոճիների նման և զարդարվել Մուրադ գետի ափերում աճող նունուֆարի նման։ Բնությունր յուր բոլոր գեղեցկություններով մարմնացել, բնակություն էր հաստատել այդ քնքուշ հրաշակերտի մեջ, որի ամեն մի հայացքը, ամեն մի շարժումր, ամեն մի խոսքր խոնարհեցնում էին նրան դիտող աչքերը, ծնրադրել էին տալիս և ձայնը թնդացնում ապառաժի նման անզգա սրտերն անգամ։ Թեև հարավի հրատապ հողմերը և կիզիչ արևը նրա ձյունի նման սպիտակ մորթի վրա հովվական տարիներում թողել էին իրենց կնիքը, բայց Աննմանը տնական կյանքում ավելի գեղեցկացել էր, ընդունելով Շիրակի ցորենի զվարթադեմ գույնը։ Նրա մինչև կրունկներր հասնող սաթի նման սև մազերր, նրա լայն ճակատը, կամար ունքերը, խոշոր աչքերը իրենց երկար թարթիչներով, վարգից էլ կարմիր այտերն ու շրթունքները թովում էին դիտող մահկանացուների աչքերը և գրավում սիրտն ու հոգին։ Նրա հետ շնշելը, նրա հետ հառաչելր, նրա ամբրոսական բուրմունքը ծծելը, նրա հետ գրկախառնվելը կարող էր ամենաթշվառ արարածին թևեր տալ և սերովբեական թռիչքներով երկինք բարձրացնել։

Բայց Աննմանի սիրտը փակված էր աշխարհի համար, նա ժամանակից վաղ բռնված էր, գրավված էր և այդ պատճառով շուրջը միայն զմայլմունք ու սրտի խորքերից դառն հառաչանք էր սփռում։ Նա, որ ծնողներին կորցնելուց հետո աշխարհի երեսին սերն ու գորովը ամփոփել էր միայն եղբոր՝ Արտաշի վրա, չէր էլ կարողանում բացատրել, թե ինչի այնքան համակրում էր Օհան ամիի կրտսեր որդուն՝ Ավագին, որն արածեցնում էր Սուլոյի ոչխարները, հետևելով Արտաշի րնթացքին։ Ավագն ու Արտաշը մի օրվա երեխաներ էին, այդ բանը իրենց ծնողներից շատ անգամ լսած լինելով, թեև եղբոր նման ընկերներ էին դարձել իրար հետ, բայց Արտաշը շատ անգամ յուր մտքում նախանձում էր, երբ նկատում էր, որ քույրը իրեն վրա ունեցած սիրուց բաժին էր հանում նույնպես