Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ավագին։ Սարի լանջերում, պաղ աղբյուրների կողքին, երբ նստում էին իրենց սոխ ու հացով ճաշելու, Աննմանը պարզաբար ասում էր.

— Արտա՛շ, կա՛ց, թո՛ղ Ավագն էլ գա, միասին ճաշենք: Արտաշը թեև լսում էր քրոջը, բայց յուր մտքի մեջ խորհում Էր և չէր կարողանում բացատրել այդ համակրության պատճառները։

Երբ Արտաշին հանձնեց Մամոն Ամիրխանենց կայքերի կառավարչությունը, Ավագը թողեց Սուլոյի հոտը և սկսեց արածեցնել Արտաշի ոչխարները։ Ամեն առավոտ, երբ Աննմանը պաշարը տալով ճանապարհ էր գցում Ավագին, ասում էր.

— Տե՛ս, գառներիս լավ պահպանի՛ր, չլինի՛ թե նրանց գայլը տանե։ Մի քիչ հեռանալոլց հետո ետևից կանչում էր.

— Ավա՛գ, շատ մի ուշանալ, ոչխարները շուտ տուն բեր կթելու։ Շատ անգամ, երբ Ավագը ոչխարի գլուխը բռնած կանգնած էր լինում, Աննմանը նրա ներկայության ուրախութ յունից հրճված և ամեն վիշտ ու հոգնածություն մոռացած, ոչխար կթելով ասում էր.

— Ա՛յ տղա, ոչխարները քու թևի տակ գառի պես խելոք կանգնում են, քեֆս գալիս է կթելիս, իսկ անշնորհք Օհանի գրկից թողնում փախչում են, կաթն էլ թափում։

Ավագը սիրուց հարբած, թովված՝ շատ անգամ լռում էր և երբեմն-երբեմն էլ կցկտուր պատասխաններով բավականանում.

— Այդ նրա համար է, որ դու․․․ Արտաշը բանի էությունը հասկանալով, Ավագից ոչխարները ետ առել, տվել էր ուրիշ հովվի և սրա հետ ընկերանալով, միասին էին կատարում վարուցանքը։ Ավագը զրկվել էր Աննմանի հետ ազատ տեսակցելուց ու խոսակցելուց, երջանիկ օրերը արդեն պաշտոնական ձևերի էին փոխվել, և նրանք պատրաստվում էին շուտով իրենց մուրազին հասնելու։ Քրոջ այնպես բուռն սերը և նրանից այնքան շուտ բաժանվելու և առանց տանտիկնոջ մնալու հարցը այնպես էր ազդել Արտաշին, որ վճռել էր ինքն էլ ամուսնանալ, և Աննմանը հանգամանքների հետ ծանոթ լինելով հայտնել էր եղբորը, որ ինքը