Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տանից չի դուրս գալ, մինչև որ նա հարսը տուն չբերե և յուր ձեռքով տան ամեն կարգն ու սարքը չհանձնե եղբոր կողակցին։

ԺԱ

Աննմանը բոլորովին իրավացի և արդարացի էր համարում յուր պնդումները։ Նա, որպես հայի աղջիկ, չէր ուզում, որ յուր հոր օջախի ծուխը, որը թեև մի կարճ ժամանակ կտրել էր թշնամին, բայց ինքը եղբոր հետ նորից բարձրացրել, իր հեռ անալովը դարձյալ մեռելության դատապարտվի։ Նա սրտի վշտից կմեռներ, եթե յուր մատաղ տարիներում կարգած ու սարքած տունը առանց կառավարչի մնալով, կործանման դատապարտվեր՝ կամ եղյբայրը, առանց օգնականի մնալով, հուսահատության մատնվեր։ Բացի այդ, նրա սիրահար աչքերը, որոնք վարժված էին յուր նմանների սրտի խորքերը թափանցելու, արդեն վաղ նկատել էին եղբոր՝ Արտաշի սրտի գրավված լինելը։ Աննմանը յուր հեռատեսությամբ շատ վաղ դիտել էր և նկատել, թե ինչպես Արտաշի քայլերն ակամա ուղղվում էին միշտ Մինասենց դռան առաջից, թե ինչպես նրա վախկոտ հայացքները որոնում էին Անահիտի դեմքը։

Արտաշը սիրահարված էր, ինչպես ջերմ կերպով սիրահարվում են տասնևութ տարեկան պատանիները, և Մինասի աղջիկը՝ Անահիտը, համապատասխանում էր նրան։

Արտաշը սրտի խորքերում յոթ ամիս փայփայած այս գաղտնիքը չկարողացավ ծածկել քրոջից, որը եղբորից երեք-չորս տարով առաջ գաղափար էր կազմել սիրո մասին և պաշտում էր անհուն սիրով։ Սերը Արտաշի հոգեկան բոլոր զգացումները վերափսխել էր և նրա մտավոր հայացքներն ընդարձակել։ Նա անհագ խմելով սիրո բաժակը, հարբել, սկսել էր երևակայել, երազել և մակաբերել այն ապագան, որն իրենց էր սպասում։ Նրա վառվռուն երևակայությունը ի՜նչ զմայլելի և ի՜նչ զարհուրելի տեսարաններ չէր պատկերացնում, ի՜նչ սոսկալի մտքեր չէր ծնեցնում նրա գլխում։ Արտաշի սրտում, սիրո աճած