Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՀՈՒՍԱՀԱՏ
Ա

Փրթոյի քայլերը բոլորովին դուր չէին գալիս Արտաշին։ Նա նկատում էր բեգի որդու չարամիտ ակնարկները, որոնք հառած էին միշտ յուր սիրասուն քրոջ վրա։ Օրեցօր ավելի աչքի էր ընկնում Փրթոյի վարմունքը, նա աներկյուղ պտտվում էր Ամիրխանենց տան շուրջը։ Դեռ մի քանի անգամ նա խոսք էր գցել և միտքը հասկացրել Աննմանին էլ, Արտաշին էլ։ Այս սոսկալի կացությունից ազատվելու համար Արտաշը Ավագի հետ խոսեց և վճռեցին օր առաջ պսակվել և գործին վերջ տալ։ Համբարձման օրերի մոտ սկսեցին պատրաստություն տեսնել, գնացին, խնդրեցին տերտերին, որ առաջիկա կիրակի պսակի խորհուրդը կատարե։

— Մինչ նոր պսակ պիտի սպասեք,— ասաց տերտերը։— Հայրապետների գիրքը խո ես չե՞մ կարող փոխել և նրանց խոսքը կտրեց։

— Ախր մենք չարության վերջ տալու համար ենք խնդրում, մեզ ազատեցեք սպառնացող վտանգից,— թախանձում էր Արտաշը։

— Տերը կպահպանե, ինչ որ ձեր ճակատին գրել է, այն էլ կլինի։ Այսքան տարի սպասելուց հետո երեք շաբաթ էլ կարող եք սպասել։ Այն ժամանակ տերտերն էլ կպսակե։

— Գոնե, տերտեր, այս խնդիրը ձեզ մոտ խոստովանանք մնա, այն օձի ծնունդի ականջը չհասնի, մինչև պսակենք, վերջացնենք։

— Դուք հանգիստ եղեք, աստված կպահպանե մեզ ամեն չարիքից, թե ապաշխարելու մեղք չունենք։

— Մեղք… արդյոք ի՞նչ մեղք ենք գործել նրա դեմ։

Այս անցքերից հետո Ավագի հանգստությունը կտրվեց, և նա պահապան շների հետ Ամիրխանենց կտուրի վրա էր անցկացնում գիշերները, մահակը ձեռքին, դաշույնը գոտուց կախ գցած և յափնջին ուսերին։ Բավական չէր ամբողջ ցերեկը ոտ