նրանց հետ ձիավորված շրջի յուր վիճակի սահմանները, կասկածելի անձնավորություններին ձերբակալելու։
Այս ձիավորները թե իրենց, թե ձիերի ուտելիքը, խմելիքը, հագնելիքը բռնի գյուղացիներից մտրակելով հափշտակելուց հետո Մամոյից էլ պահանջում էին իրենց ռոճիկը և ուրիշ ծախսերը։ Մամոն էլ այս ծախսերը թեև բարդեց գյուղաիների հարկի վրա և տանուտերերին բռնադատում էր, որ հավաքեն իրեն հանձնեն, բայց գյուղացիներն էլ ոչինչ չունեին վճարելու, լոկ կյանքներն էր մնացել, այն էլ կծախեին, բայց գնող չկար։
Հոգեգալստի կիրակին էլ անցավ։ Ամբողջ Բեմրանի դաշտն ու սարերը դալարով էին ծածկվել։ Բարեբախտաբար այդ տարին էլ առատ էր անձրևը, ցանքերը մեկին երեսուն-քառասուն էին խոստանում։ Ուրախ էր ժողովուրդը, ուրախ էին երիտասարդները, նամանավանդ աղջիկները, որոնց ամուսնանալու, հարսանիքի ծախսերի ու զարդերի համար առատ շնորհել էր բնությունը և պսակել նրանց ջանքերը առատ բարքերով։ Թեմրանցի երիտասարդները միախորհուրդ իրար օգնելու վճռից հետո, քրդերի և Մամոյի տղի ատամները մի քանի անգամ փշրել էին, էլ չէին հանդգնում և ոչ մի տան մոտենալու։ Տղերքն իրար ետևից նշաններ էին դնում, աղջիկները մեկ-մեկ իրենց մուրազին հասնում։ Աղի էր խմածները լեղի էր կերածները, արտասուքները այտերի վրա դեռ չէին չորացել, վերքերը դեռ չէին բուժվել, սրտերից կսկիծը դեռ չէր դուրս եկել, բայց մի հանգիստ շունչ քաշելով, հուսադրվել էին և ապագա հույսերով առաջ էին մղվում։ Առաջին պսակին երկու հարսանիք միասին էին կատարվելու գյուղում, և ողջ գյուղը այդ հանդիսով էր զբաղված։
Ավագը Աննմանի հետ էր պսակվելու, Արտաշն Անահիտին էր իրենց տուն բերելու։ Ամիրխանենց տունը նորից շենանում, փարթամանում և նրա ծուխը երկինք էր բարձրանում ու