Էջ:Collected works of Atrpet.djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տնտեսածն ու ետ ձգած ամեն բանն առաջ եկավ։ Բայց տերտերը չկար ու չկար։

Հերթը եկավ հարսների ու թագավորների շորերի հագցնելուն՝ եկեղեցի տանելու համար, բայց շորերը օրհնող չկար։ Արդեն ծերերի համբերությունը կտրվել էր, սկսել էին նախատական խոսքեր ուղղել տերտերի հասցեին։ Ամեն կողմից հրապարակով զզվանք, նախատինք և հայհոյանք էր թափվում պարտազանց քահանայի հասցեին։

— Ի՞նչ պետք է անել,— ասաց Օհան ամին,— ով որ քաջ է, գնա խոսի և տերտերին առնե, բերե։

— Թո՛ղ երկու-երեք հոգի գնան, լավ ձիաները տանեն, բերեն,— ասաց մի ուրիշը։

— Արտաշ ջան, Արտաշ, մեր մադյանը քեզ ղուրբան, ասա Գիգոյին հեծնի գնա՛, թո՛ղ չխնայե, թո՛ղ ճանապարհին սպանե, միայն թե տերտերին բերե…

— Տո՛, թող մեր երկու մատյան էլ քաշեն, տանեն,— ասում էր մի ուրիշը։

— Հանգիստ եղեք, ամիներ, ձեր քեֆը մի՛ խանգարեք, ուր որ է հիմի կգա ինձ պսակողը։ Արդեն հրավեր եղած է առավոտից։

— Ապրի՛ ս, տղերք, զարկե՛ք դահուլը,— գոռացին ամեն կողմից։

— Կեցցե՜ն մեր թագավորներն ու թագուհիները, կեցցե՜ն։

Այդ միջոցին մի քանի ձիավորներ իջան Ամիրխանենց դռան առաջ և մի վարդապետ ձիուց ցած գալով, մտավ հարսանեկան հանդիսականների օդան։

— Աստված օգնական, հայր սուրբ, վեր հրամմեցեք,– ասելով, ոտքի ելան բոլոր հանդիսականները և տեղ տվին Գետահայաց ս. Աստվածածնի վանքի վանահորը։

Ը

Արդեն ժամանակն անցել էր, շտապեցին, հագցրին թագավորներին և հարսներին, ճանապարհ ընկան եկեղեցի։ Մեծ