Էջ:Collected works of Atrpet.djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ՔՈՌ-ԵՂԻԿ
(Շիրակեցիների կյանքից)
1840-ական թ․
Ա

— Տո՛, շան ցնգնած, կզրկեմ մեկ աչքդ էլ ես կքոռացնեմ, աստծու լսից կզրկեմ, - ասաց գյուղից դուրս գնացող հովվին մղդսի Կյուրեղը, աչքերը կատաղությունից չռած։ Հովիվը, որ նրան անվերջ հեգնական շարժումներով էր պատասխանել, դարձյալ ուսերը թոթովեց ու նախրի ետևից մահակը բարձրացնելով, կանչեց․—Հո՛, հո՛, հո՛։

Մդղցի Կյուրեղը ավելի կոտրված՝ կրկին պոռաց չոբանի ետևից․

— Մեկ էլ դու Գալո քեհյենց դռնից անցի՛ր, տես ոտքդ կկոտրե՞մ, թե չէ։

— Զը՛րթ,— պատասխանեց ետ դառնալով չոբանը, որով բոլորորովին կատաղեցրեց ալևոր մղդսուն, որ առանց ամաչելու կռացավ, մի քար առավ ու շպրտեց չոբանի ետևից՝ ասելով․ ա՛յ ոչուփուչ, կեցիր, հալբաթ հախ ուզելու կգաս, թե քոռ ղռոշ ստանաս՝ դու իմ մեռելս լացուր։—Հովիվն արդեն վտակն անցել, բավականին հեռացել էր․ քարը ո՛չ միայն չհասավ, այլ հայհոյանքներն անգամ բոլորովին անլսելի մնացին։ Գլուխը շարժելով, մղդսին դարձավ դեպի տուն։

— Տո՛, աշխարհը քարուքանդ եղավ, կարգն ու օրենքը վերացավ, թիզուկես լակոտին էլ չենք կրնար զսպել։ Որտե՞ղ գտնեմ Ահմադ փաշան, որն անօրեն տեղովը հասկացավ սրա ոչուփուչ հորն ու կախել տվեց․․․ Կախաղան ու ջալաթն