Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/358

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(գլուխ կտրող — դահիճ) էլ վերցավ աշխարհից: Ո՛չ մենծի պատիվ մնաց, ո՛չ պստիկի, ո՛չ համփա, ո՛չ չոբան, ո՛չ մղդսի, ո՛չ քեհյա, ո՛չ տերտեր, քուլլի հավասարվեցին պրծան։ Գող Պապիկի տղան իմ որդուս դեմ մեյդան գա ու Գալո քեհյի աղջկա վրա ա՞չք տնկե։ Քաղցած փորը զկռտում է, չլոտ արխալուղի մեջ դողում է, կյանքը անցուցել է ուրիշի դռանը ծառայելով, փորը կշտացուցել է սրա-նրա սեղանի փշրանքով, մերը խալխի բանն անելով չորացել է. մի բլբլկած տուն ունի, որ մեր հավի բնիցն էլ պստիկ է, եկել է ոտք է գցում մղդսի Կյուրեղի որդու հետ։ Տո՛, մարդու շնորհք էլ ունենա, էլի գլուխը քարը, թիզուկես բոյ անի, կաշու վրայից ոսկորները մեկ-մեկ կարելի է համրել, ռանգը արաբից չի ջոկվիլ, քսան տարին անցուցել է, դեռ երեսին տղամարդու շնորհք չկա՝ քյոսա։ Աչքի մեկը Զքեի տղերքը զարկին փչացուցին (վարդ բուսնի դրան կուրացնող ձեռքերի վրա), երեսի չեչերի մեջ բուռմ լաբլաբու գցես, ոչ մեկը վար չի թափվիլ, էդ օրին գեշ կատվի պես էլի մեջքին չի գալ ու գիշեր-ցերեկ կտրել է խեղճ Ասլի ճարն ու ճանապարհը։ Հա՛ն, ես քո մորն ինչ ասեմ, շո՛ւն ցնգներ ու անցներ ավելի լավ չէ՞ր…

Մղդսի Կյուրեղը պտպտալով փողոցից անցնելիս, նրա զայրույթը նկատեց հարևան Թորոս աղբարն ու հարցրեց. էլի ի՞նչ է եղել, մղդսի, ինչի՞ ես նեղացել…

— Էլ ի՞նչ պիտի եղնի, Նեռը ծնվել է, աշխարհիս վերջը հասել։ Տո՛, գեղվորի մի մարդավարի չոբան չգտաք, գնացիք եկաք գող Պապիկի տղին բռնեցիք։ Իրիկունը նախիրը բերելիս կովին յառից գցել է, ոտքը կոտրել…

— Բան մի ասիլ, մղդսի ջան, ես կկապեմ, ի՞նչ անենք, մեր աղքատն է, մենք պիտի տիրություն անենք։ Քուրդ որ բերենք՝ դրանից լավ չոբանություն անելու խո չէ ։ Փառք աստծո, դեռ մինչև օրս դրա ձեռքից մի մազիկ անգամ գողցել չեն։ Տնաշենի գյուլլի ձեռքից թարաքյամեքը «յաման-ալլահ» են կանչում։

— Ինքն էլ սատկի, իրեն գյուլլեն էլ… Զաթի էդ չի՞ մեր տունը քանդողը…

Եվ ուղիղ, մղդսի Կյուրեղը վախենում էր Եղիկի գնդակից,