թե չէ վաղ գնացել Գալո քեհյի աղջկա նշանն օրհնել էր տվել Տեր-Մլեին։ Գալո քեհյեն էլ հարուստ մղդսուն չէ չէր ասիլ), բայց դեռ աղջիկը փոքր էր՝ տասնևչորս տարեկան, շտապելու ի՞նչ ուներ։ Եղիկը մի քանի անգամ մղդսու որդու՝ Բարսեղի ականջում ասել էր. «Գյուլլա պաղեցնել թե չես ուզում, հե¬ ռու ման արի Ասլիից — և այդ խոսքը հասել էր մղդսու ականջին։
Խլի-Ղարաքիլիսի գյուղի առվակի ամենաստորին մասում գտնվում Էր Քոռ-Եղիկի տունը, որ հոր թողած միակ ժառանգությունն էր։ Տուն ասելով պետք է իսկական բառի նշանակությամբ չհասկանալ, այլ աչքի առաջ բերել միաչքանի բոստանի բալական, հողի մեջ փորված և կոշտ ու կոպիտ քարերով երեք կողմը երեք արշինի չափ բարձրացրած, կտուրն էլ բարդու և ուռիի ճղներով մի կերպ ծածկած։ Դուռը, որ յուր հնությամբ հնագիտական արխիվը մտնելու արժանավորություն ուներ, վարից-վերից մեկ-մեկ թիզ բաց էր մնում ծածկելիս, որոնք լուսամուտի և օդանցքի տեղ էին ծառայում։ Սյովա չուներ և պատի մնացորդ մասը հինգ-վեց ջարակով կապած էր, որոնց միջոցները ներսից-դրսից թրքով ծեփել էր Եղիկի մայրը՝ Սոնա բաջին, ձմեռվա ցրտի ազատ ներս մտնելը արգելելու մտքով։ Նահապետական թոնդիրը տան մեջ էր թաղած, որի ծուխը հաց եփած ժամանակ դուրս էր գալու դռնից։ Մի կողմ մի հին խսիր էր փռած, որը Հասան խանի ավերածի ժամանակ սարդարի սարվազների ոտքի տակ քրքրվելու պատիվ էր ունեցել։ Մի կարպետ երեսով բարձ կար, որն այնքան մաշված էր, որ ավարի նյութ դառնալու չէր արժանացել Աղա Մահմադ խանի հրոսակների ձեռքը։ Թարեքի վրա մի սահան, մի լանգարի և մի թանջարա երևում էին ժանգի մեջ կորած։ Գդակալում՝ մի շերեփ, այն էլ կոտրած։ Ծալքում մութ տեղը կեղտոտ անկողնու նման մի բան էր երևում, որը կարելի էր փաթաթել և մի աքաղաղի վրա բառնալով, երեք օրվա ճանապարհ հեռու տեղափոխել,