Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այն ժամանակ դու տես ինչ դատաստան անել կտա պստի դիլբանդը նրա գլխուն։ Դու այսօր ինձ մի բաջաղլու տուր, մեկ անգամ նշանածիս ուրախացնեմ, քեզ ուրախացնելը՝ այս իմ վզիս պարտքը։


ԺԳ

Մուքեն երեք-չորս օր ման եկավ Շիրակում, իրենց ծանոթ բոլոր գյուղերը ամեն տեղի անցքերը հարցուփորձ արավ, լսեց և հուսահատ ետ դարձավ։ Ճանապարհին նա մտածում էր, թե ի՞նչ ասե գյուղում յուր ընկերներին, եթե իրեն ծաղրածության առարկա դարձնեն։ Վերջապես գլխիկոր ձին առաջ էր քշում մոլորածի պես և չէր իմանում ինչ ընթացք բռնել։ Որպեսզի դատարկաձեռն ետ դառնալը չնկատեն գյուղացիք և չծաղրեն նրա անկարողությունը, նա իրիկվան դեմ մտավ թուրքի Ղարաքիլիսա և իջավ իրենց ծանոթ և պարտական մեշադի Մահմեդ Ալու տունը։ Մինչև կեսգիշեր նա խոսում էր նրանց հետ այդ օրերը պատահած արկածների մասին, իսկ նրանք գովում էին այն ճարպիկ երիտասարդներին, որոնք կարողանում էին հեռվից գնալ և գողանալ ընտիր նժույգներ, ուժեղ եզներ, կաթնասուն կովեր և այլն։ Գյուղացիք առանց քաշվելու և առանց ուշադրություն դարձնելու մեշադի Մահմեդ Ալու զայրացկոտ ունքերին ու մռութներին՝ գովում էին Եղիկի քաջասրտությունը, որը կարողացել էր ֆարաշը փախցնել։

Մեջգիշերին Մուքեն զինվեցավ, ձին նստավ և դիմեց իրենց գյուղը․ ճանապարհին մինչև Արփաչայի ափը նրան ընկերացավ մեշադի Մահմեդ Ալու կրտսեր որդին՝ Հասանը։ Արփաչայը անցնելուց հետո շնորհակալություն տվեց, և Հասանը վերադարձավ։ Դեռ շատ չէր հեռացած Արփաչայից, Մուքեն լսեց մի ձիու արագընթաց քայլերի ձայնը, որը Արփաչայի մեջ կանգնեց ջուր խմելու։ Մուքեն կարծեց, որ ղաչախչի թարաքամ է, զգուշանալու համար ճանապարհից դուրս եկավ և կազակների մարգերի գլուխը մի թումբի ետևն անցավ։ Քիչ հետո ձին անցավ ջուրը և արագ քայլերով ճանապարհն ուղղեց դեպի Ղարաքիլիսա։ Թեև գիշերը մութն էր, ամպապատ, ոչինչ