Էջ:Collected works of Atrpet.djvu/392

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Մի՛ խոսիլ, Գալո քեհյա, կցավիմ, մի՛ դեմ կենալ, բաշխածը բաշխած է, վերջացած է, տար, որդի, տար կապի՛ր։

— Մուքո, մի՛ տանիլ, ախպեր, տե՛ղը կապիր, դու ինձ լսիր, հայրդ ինձ բաշխեց, ես էլ քեզ եմ բաշխում,— ասաց մոտենալով Գալո քեհյան։

— Տա՛ր, ասում եմ քեզ,— ձայնը ավելի բարձրացնելով մոտեցավ մղդսի Կյուրեղը,— տա՛ր կապիր, ետ արի։

— Ախպեր ջան, ինչի ես ամաչացնում Մուքեյին, դու տեղը կապիր, դու ինձ լսիր,— ասաց ու քաշեց, գրկելով ներս տարավ մղդսի Կյուրեղին Գալո քեհյեն։

Մուքեն, երևակայական հաղթությունից հետո, ուզում էր մտնել Գալո քեհյենց տունը, Ասլիի աչքին երևնալու, նրա ուշքը գրավելու հույսով, բայց հանգամանքը չնպաստեց, ցանկությունը անկատար փորը մնաց։

Մղդսի Բյուրեղը քիշմիշի արաղով հետզհետե տաքացրեց գյուղի բոլոր քեհյաների գլուխները, մատաղները եփվեցան, խորոված, խաշած բաժանեցին, մինչև իրիկուն քեֆ արին։ Մղդսին Գալո քեհյին աջ կողմը նստեցրած, ամեն մի լավ պատառը կիսում էր նրա հետ և ամեն մի թասին մի-մի խոսք էր գցում, նրա հետ ժառանգական բարեկամությամբ կապված լինելու ցանկությունը արտահայտելով։ Գալո քեհյեն հասկանում էր նրա մտադրությունը, բայց փախչելու, ազատվելու հույս չուներ։ Սեղանից հետո, երբ արդեն հավաքել էին ամեն բան, մղդսի Կյուրեղը ասաց,

— Ախպրտա՛նք, ես ուզում եմ քեֆը առաջ տանել, մինչև իրիկուն մեր տանը քեֆ արինք։ Արեք այստեղից էլ գիշերս երթանք ախպորս՝ Գալո քեհյրի տունը, շարունակենք մեր ուրախությունը։

— Երթա՚նք, երթա՛նք,— ձայն տվին ամեն կողմից։

— Արա՛ղ, ախպեր, դեռ մեր տկճորը կիսատած չի լինիլ, չորս օր էլ որ խմենք, չի պարպիլ, հինգ վեդրո բան է. քաղաք մարդ ուղարկելուց ավելի լավ է մենք շալակենք տկճորը, հետներս տանենք։ Գիտեմ թե, Գալո քեհյա ջան, մեր մեջ իմ