Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աստված սիրեք, այդպիսի ենթադրությունները, գործերիդ աշեցեք,− ասաց նեղացած Գոգոր ամին։− Չի՛ գալ գլուխը քարը, թե չի գալ, մենք վնաս խո չե՞նք ունենալ։ Փառք աստծու, մեր երեսուն աղքատ տանը ամեն մեկին տասը-տասը կթան բաժանեց. էլ ի՞նչ կուզեք։ Գիտեմ, ձեր քեֆով կլիներ, եթե բոլոր ոչխարը ձեր երեքին տար ու գնար… բայց իշտահներիդ պրան ջարդեցեք, մարդը արդար դատաստան տեսավ։ Չտես մարդ եք, ի՞նչ պիտի լինի, փորերումդ մի գաղտնիք չեք կարող թաղել։ Այնքան ծակաչք եք, այնքան նախանձ, որ էգուց գնացող-եկող քուրդին ու թուրքին այսօրվա բաժանած կթանի մասին կխոսեք, ձեր արմանքն ու զարմանքը ցույց տալով։

− Գոգոր ամին լավ է ասում,− մեջ մտավ մեկը,− բերաններդ սրբեցեք, տներդ քաշվեցեք։ Մի անգամ էլ փորձեցեք գաղտնիքը փորերումդ պահել, տեսնեք խո չի՞ ծակվի, թափվի։

Սարը փախած երկու քուրդ հովիվները երկյուղից այնտեղից դուրս չեկան մինչև իրիկուն։ Գիշերը մթանը գնացին իրենց վրանները, և որպեսզի ընկերներից ու մեծերից չնախատվին՝ խաբեցին, որ տասը-քսան ձիավոր թյարաքամա իրենց հետ կռվել, ընկերներին գնդակահարարել և ոչխարն էլ քշել տարել էին դեպի Չըլդըր։ Քուրդերը հավաքվեցան, խորհրդի նստան և ձիավորներ հանեցին դեպի Չըլդըր, բողոքեցին փաշային ու ղայմաղամին, բայց ոչխարի հետքը չգտան։

Ծբնեցիք մ արսեցին կթանները։

ԺԸ

Ծբնու յայլեցիք դեռ չէին ցրվել, հանկարծ մի աղմուկ բարձրացավ և տասնի չափ ձիավորներով Մադո քեհյի տղան՝ Վարդգեսը, մտավ յայլա։ Բոլորը շրջապատեցին նրան, և նա, առանց ձիուց իջնելու հարցրեց.

− Տերտեր, մի ձիավոր չոբան այստեղ է եկել, ո՞ւր է։

− Որդի՛, Վարդգե՛ս,− ասաց տերտերը,− մի ինչ֊որ չոբան