չոբան յուր կթանները բերեց քյասումով բաժանեց ու գնաց։
— Ո՞ր կողմը գնաց։
— Չգիտեմ, բայց կես ժամ հազիվ կա նրա գնալը։
— Ո՞ւմ բաժանեց կթանը։
— Խեղճերուն, որոնք չունեին, ասաց չունևորներին տամ, որ լավ պահեն ապրանքս։
— Ի՞նչ ձի էր նստել, տեսա՞ր։
— Բաց կապույտ ձի էր, լավ չաշեցի։
— Վարդգես ջան,— մեջ մտավ մի գյուղացի,— գիտես, թե ձեր քյոհլանն էր։
— Տեսաք ու չբռնեցի՛ք նրան, ինձ իմաց շտվի՛ք։ Իմացա՛, իմացա՛, տերտեր, դո՛ւ եղել ես յաթաղ (իջևան պահպանող), ամեն գող քեզ մոտ է վար գալիս։ Գյուղացու էլ բերանը կապելու համար տունգլուխ տասը-տասը կթան ես բաժանում։ Էգուց Մեդեդ բեգին դու պատասխան տուր։ Տղե՛րք, քշեցեք, հալբաթ տեսնող չեղա՞վ, որ կողմը գնաց։
— Մութ գիշեր, ո՞վ է իմանում, բայց այդ խոսքերդ լավ միտքդ պահե, գնա ձիդ տանողի ետևից, բայց մի՛ մոռանալ, որ ասածներդ հաստատելու ես,— ասաց տերտերն ու հեռացավ։
— Քեզ հետ Մեդեդ բեգի քով կխոսիմ, տերտեր։ Տղե՛րք, քշեցեք,— ասաց ու առաջ անցավ Վարդգեսը։
— Մեդեդ բեգեր շատ է տեսել տերտերն ու Ծբնին. դու գնա նրա ոտքերը լիզե, տեսնենք կարո՞ղ է առանց ինձ հորդ միշտ քեհյա պահել, որ դու էլ բրդբրդաաս։ Գնացե՛ք տներդ, թե մեկը մի խոսք կասե, ասեք տերտերն առավ ոչխարը, մեզ պահ տվեց։
— Աստված կարգիդ հաստատ պահե, տերտեր ջան,— ասաց մի ծերուկ,— դու որ մեզ հովվես, հովանավորես, էլ մեր ի՞նչը կպակսի։
Վարդգեսը յուր ձիաներով ճանապարհի հովիվների մոտից անցնելիս հարցնում էր՝ խո չէի՞ն տեսել ձիավոր։
— Վարդգես ախպեր,— ասաց մի զռչեցի հովիվ,— նոր մի ձիավոր Բվիկի կողմը գնաց։