Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Բվի՛կ,— ասաց ու գոռաց,— տղե՛րք, քշեցե՛ք, բռնենք այդ անիծածին։

Ղաթար-ղալա ավերակների մոտ նրանք հասան Եղիկին։ Վերջինս, հասկանալով, որ իրեն են հետևում, մտավ ավերակների մեջ և ձիուց իջնելով նրան մի պատի ետև կապեց, ինքը հրացանը առած անցավ մի ուրիշ պատի տակ և մթնումը բավական դիտելուց և նրանց բարձրացրած աղմուկը լսելուց հետո նկատեց, որ խմբով, մեծ արագությամբ գնում են ճանապարհով։

— Տղե՛րք,— գոռում էր Վարդգեսը,— հասեք, շտապեցե՛ք հասնենք։

— Կհասնեք,— գռռաց Եղիկը և հրացանը դատարկեց։

— Վա՜յ,— գոռաց մեկը, ընկավ ձիուց։ Մի քանիսը նրան շրջապա տեցին։ Վարդգեսի խումբը շվարեց և չկարողացավ իմանալ, թե որ կողմից եկավ գնդակը։ Մինչ նրանք շփոթության մեջ էին, Եղիկը սառեցրեց, լցրեց թվանքը և տեղը փոխելով, երկրորդ գնդակը արձակեց իրեն հետքը փնտրող մի ուրիշ խմբի մեջ։

— Վա՜յ, մեռա՜,— գոռաց մի ուրիշն ընկնելով։

— Տղե՛րք, այդ գյուլլեն ուրիշ տեղից եկավ,— ասաց մի ուրիշը,— այս խարաբում շատ մարդ կա, փախչենք։

Եղիկը տեղը փոխեց և կրակեց լեզգու փշտովը, որը նույնպես վիրավորեց մի երրորդի։

— Կրակեցե՛ք,— գոռաց Վարդգեսը։ Չորս հրացանավորներ միասին կրակեցին, և գնդակները թաղվեցան Ղաթար-ղալայի ավերակների որմերի մեջ։ Եղիկի ուզածն այդ էր. նրանք հրացանները մինչև կրկին անգամ լցնելը, նա կարող էր չորս կրակ էլ անել, ուստի համարձակ գոռաց.

— Մի՛ վախենաք, վախկոտներ, ձեր դեմ մի՛ հայ է, ձեր տասը ձիավորի դեմ գնողը ղարաքիլիսեցի Եղիկն է։

— Տղերք, վրա տվեք,— գոռաց դարձյալ Վարդգեսը,— տո՛ մեր մշակն է, տո այն սատկած Եղիկն է, ձայնից ճանաչեցի, վրա տվեք։

— Տղոց արյունը մի՛ մտնիլ, դու առաջ արի, Մատո քեհյի տղա, մի՛ թուլանալ, քու դեմ կանգնած է այն մշակը, որի մի