Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տարվա հախը կուլ տվիր,— ասաց և հրացանը ուղղեց Վարդգեսի կողմը։ Վարդգեսը հրացանը դատարկելու չմնաց, ձեռքից ընկավ, ինքն էլ ձիուց վայր ընկավ։ Մի ուրիշ քաջասիրտն առաշ անցավ և գոռաց.

— Թե ղոչաղ ես, դուրս արի, խարաբաների ետևից անսիրտ կնկտիքն են կռվում։

— Քսան հոգով մի ասլանի դեմ էլ որ դուրս գան, նա էլ կփնտրե իրեն համար մի ապահով անկյուն,— ասաց, և երբ պատասխանում էր առաջինը, հրացանի գնդակը նրան էլ գլորեց։

— Տղե՛րք,— գոռաց մի ուրիշը, որ մինչև այդ ժամանակ նախկին ընկնողի քովն էր,— դարձե՛ք, ետ դարձե՛ք,— և ինքը ձին մտրակեց։

— Ջիերդ թողե՛ք, թե չէ ո՛չ մեկդ չեք ազաավիլ իմ գյուլլուլից,– գոռաց Եղիկը։

— Արի տա՛ր,— գոռաց փախչողներից մեկը։

Եղիկը մի գնդակ էլ հասցրեց։ Նրանց խումբը մեծ էր, մեկն ու մեկին հասնում էր գնդակը։

— Քշեցեք, տղերք, քշեցե՛ք, մի՛ վախենաք,— գոռում էին իրար սիրտ տալով և փախչում մնացյալ երեքը, առանց ետևները մտիկ տալու։

Եղիկը ձիերը հավաքեց, իրար կապկպեց, մեռածների զենքերն ու զարդերը նրանց վրա բարձեց, առաջը խառնեց և մինչև արշալույս մտավ Քերս, առանց դժվարության գնաց մտավ Միրզայի տունը՝ շրաղացի մոտ։

ԺԹ

Եղիկը, գիշերը սաստիկ հոգնած լինելով, ընկավ և խորդալով քնեց։ Կեսօրից մի երկու ժամ անցնելուց հետո նա դարձյալ խռկում էր։ Միրզան ջրաղացի ներքնատանը որդու հետ երկար աշխատանքով հազիվ կարողացան մի կերպ թաքցնել ու ծածկել Եղիկի բերած զենքերն ու զարդերը, իսկ ախոռի երդիկը լավ կապել էին, որ եթե հանկարծ մարդ ներս