Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/423

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իլխիի մեջ,— ասում էր Գյումրի ղայֆախանում աղաներից մեկը,— սրան կհավանե՞ս, թե նրան, մեկ ժամ ջոկել–ջոկջկել, հինգ-տասը քյոհլան է դուրս բերել, որ ամեն մեկի գինը երկու-երեք հարյուր մանեթ, ախպերն ախպորը չի տալ։ Ութ֊տասը մարդ զարկել, կոտորել, անցել է։

— Տո՛, մարդն էլ մարդ լինի՛, մի աչք ունի, էն էլ թքնես կքոռանա, վրան հալ չկա, փչես գետին կընկնի, բռնած գործերը… արմանք ու զարմանք է աշխարհի բաները:

ԻԴ

Գնում էին երկու ձիավորներ՝ Եղիկն ու Մելոն, Աշտարակից դեպի Օշական։ Հանկարծ ձորում նրանց առաջը կտրեցին երկու ձիավորներ, որոնցից մինը կանչեց։

— Զենքերդ թափեցե՜ք, թե չեք ուզում գյուլլուլա պաղեցնել։

— Արի՛ տար,— գոռաց Եղիկը, անվրդով ճանապարհը շարունակելով,— թե քաջ ես՝ առաջ անցիր, մի՛ մեկ կողմը քաշված կանգնիլ տմարդու նման։

— Առաջ մի՛ գաք, թե չէ Եղիկի գյուլլեն զուր չի անցնիր:

— Ախպե՜ր, թե դու Եղիկն ես, հանձնվում ենք,— խղճալի կերպով պատասխանեց Եղիկը և կանգնեց, ծիծաղը չկարողանալով զսպել։

— Եղի՛կ ախպե՛ր, լավ է, քու անունով քեզ ուզում են վախեցնել,— ասաց Մելոն։

— Լավ է, թող շարունակեն, հիմի որտեղ ինչ ավազակություն, մարդասպանություն կատարվի՝ Եղիկի անունը կխոսվի:

— Դեռ շա՞տ եք մեզ սպասեցնելու,— ասաց կեղծ Եղիկը,— զենքերդ, զարդերդ թափեցեք։

— Ա՜յ ղոչաղ, դու շատ ես լեզվիդ տալիս, առաջ արի, ահա այս գնդակը քու գդակիդ, գլուխդ մեղք է, ջահել ես, կարելի է մեծանաս, պետքական մարդ դառնաս։ Եվ իրավի, Եղիկի գնդակը կեղծ Եղիկի փափախը իսկույն ծակեց ու անցավ։ Մինչ նա ծխի մեջ կոլորված, հանկարծակիի