Էջ:Collected works of Atrpet.djvu/430

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


փոխարեն վեց հարյուր, ապրիք, լավ է, թող այդ անօրենները խելքի գան և մեր սահմանին չմոտենան։ Դեռ ես նրանց փաշային կախել պիտի տամ, նրանք իմ երկու կազակիս երեկ սպանեցին։


ԻԵ

Երբ ոչխարը տեղավորեցին, ցրվեցին պրծան, Եղիկի իգդիրցի բարեկամն ասաց.

— Ղազարը ապրանքի նմուշները ճանաչել է, քեզ փնտրել է տալիս։

Հետևյալ առավոտ Եղիկը ընկերներով անցավ օսմանցու սահմանը և այնտեղից քշեց դեպի Ալաշկերտ։ Ճանապարհին ամեն տեղ մեկի կարողությունը կողոպտելով, անճարին հասցնելով, երկու շաբաթ սարսափ տարածեց Ալաշկերտում և Բասենում։ Վերջապես հոգնած, դադրած, նամանավանդ Ասլիին կարոտած մտավ Արաքսի ձորը և գիշերով հասան Քերս, Միրզի ջրաղացը: Այդ ապաստանում երկար հանգստանալ չէր կարելի. գիշերը քիչ քնելուց հետո դուրս եկան դեպի Շիրակ։ Երբ բարձրացան Ալաշի կողքերը, նրանց պատահեց մի ծերուկ, որ գալիս էր Թախտից և պիտի անցներ Արփաչայը։ Ծերուկը ողորմելի պարկ ուներ ուսին և մի նեցուկ գավազան, Եղիկը հետաքրքրվեց, թշվառի վիճակը ուզեց իմանալ։

— Ափի, որտեղի՞ց ես,— հարցրեց։

— Աստված էլ կորցրել է իմ դավթարս, գիտե՞մ որտեղից եմ. մի ժամանակ արզրումցի էի, հետո ախլցխացի դարձա, հիմի էլ եկել Գյումրի ենք ապրում։

— Որտեղի՞ց ես գալիս,— ասաց Եղիկը։

— Արզրումից գնում եմ Գյումրի։

— Ինչպես երևում է, ընտանիքդ մե՞ծ է:

— Աստված տվել, չէ խնայել, յոթ աղջիկ ունեմ, գնում եմ մեծին կարգելու։

— Էրզրումից փող շատ բերած կլինի՞ս, ափ…

— Քանդվի այն Արզրումը, ինչպես քանդվել է, հարյուր քեսա առնելիք ունեմ, քսան ղուրուշ չկարողացա ստանալ.