Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եղանակով սկսեցին դիմել մղդսի Կյուրեղենց տունը։ Հանկարծ երկու, երեք, չորս փշտովի կրակ իրար ետևից։ Բոլորը կարծեցին, թե հարսնևորներն են, ջիրիդ խաղացող ձիավորները: Ասլին ցնցվեց, զգաց, հոտ առավ, որ մի բան պիտի կատարվեր, բայց սաստիկ զայրացել էր, որ այնքան ուշացել էր:

Մեկ էլ գոռացին.

— Եղի՜կը, Եղի՜կը, զենք առե՛ք, հասե՛ք, օգնեցե՚ք…— Մելոն մի քանի բուռ ոսկի սփռեց հարսնևորներին։ Հարսնևորները խառնվեցան, վազեցին ոսկին ժողովելու, տակնուվրա եղան։ Եղիկը ձին քշեց, Ասլիի թևից բռնելն ու թարքը գցելը մեկ եղավ։ Ձին մտրակեց ու առաջ անցավ։ Գրիգորը, Մոսոն ու Մելոն նրա քամակից հեռացան։ Գրիգորը գոռում էր.

— Գյուլլա պաղեցնող չկա՛, հրամեցե՛ք։

Մելոն կանչում էր. ոսկի՜ ժողվողներ, եկե՛ք, թալան է:

Բայց ուշ էր։

Երրորդ օրը Եղիկը յուր Գյոկչայի տանն էր՝ Ասլիի հետ։

1898 թ.