Էջ:Collected works of Atrpet.djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՄԱՐԴԱՎԱՐԻ ՀԱՑ ՈԻՏԵԼ

−Ազիզ սահաբ,− ասաց վաճառականն իր օտար հյուրին, որը նվիրական Քեր-Բելա քաղաքից դուրս էր եկել իր հետևորդների մեջ շրջագայելու, անձամբ վերստուգելու նրանց կենցաղը,− կյանքումս երբեք աղոթքից ու ծոմից ետ չեմ մնացել, ուխտագնացությունս ինչպես Քյաբե, նույնպես Մեչեդ ու Նեջեֆ կատարել եմ, վաստակիս տասներորդը ամեն տարի հասցրել եմ ուր հարկն է, որ արժանավոր աղքատներին բաժանեն, զավակներիս դաստիարակել եմ ջերմեռանդության ոգով, ինքս երբեք օրինազանցության մեջ չեմ գտնվել, ո՛չ մի գործով էլ դատավորների դռները ո՛չ մաշել եմ, ո՛չ էլ կանչվել, ասա, խնդրում եմ, ես կարո՞ղ եմ իսկապես մյուսլիմ համարվել, թե դեռ պակասություն ունեմ։

− Ի՞նչ ասեմ, եղբա՛յր, դու ուզում ես մյուսլիմ համարվել, բայց ոչ միայն հավատացյալի պարտականություններից բոլորովին անտեղյակ ես, այլ հավատացյալին վայել հաց ուտել անգամ չգիտես:

Հյուրընկալը ընկավ խոր տխրության մեջ։ Նա, որ ամբողջ քսան տարի այդ սահաբի (տեր) միջոցով յուր վաստակի տասներորդը՝ տարեկան 2−3 հազար, ցրվել էր կարոտյալներին, որպեսզի ալլահի պատվերը կատարած լինի, հանկարծ այնպիսի տգետ և պակասավոր էր հայտարարվում իր դենպետից, որի արդարադատության և կատարելության մասին ոչ մի կասկած չէր կարող ունենալ։ Այս նկատողությունը