փողոցի մեջ լույս ցերեկով այնպես է ծեծել մի սեիդի, որ ոչ միայն փակեղն է գլորել գետին, երեսն արյունել, այլ մինչև անգամ վերարկուն է պատռել։
— Մի՞թե, մի՞թե…— ասաց ծերունին մտախոհ զարմանք արտահայտելով։ Ապա քիչ հետո կրկին հարցրեց.— Արդյոք ի՞նչն է ստիպել, որ քյալբալան այդ մարգարեի տոհմիկի վրա ձեռք է բարձրացրել։
— Պատճառը իսկապես հայտնի չէ, բայց ասում են, իբր թե սեիդը սուտ վկայություն է տվել Ղասըմի դեմ և ահագին տուգանքի ենթարկել։
— Եվ դրա համար ի՞նչ պատիժ է սահմանել մյուջթեհիդը:
— Դեռ որոշ հայտնի չէ, բայց ասում են թևն են կտրելու:
— Բայց եթե իսկապես սեիդն է մեղավորը,— սա հոգին սևացրել, կաշառվել և սուտ վկայություն է տվել,— մի՞թե անարդար չի լինիլ Ղասըմի պատիժը, մի՞թե ներողամտության չի արժանանալ…
— Ի՞նչ եք ասում, ապագադ բարի լինի, ծերուկ, աշխարհի չնչին բանի համար մի՞թե կարելի է մարգարեի տոհմիկների վրա ձեռք բարձրացնել։ Մի՞թե պետք չէ կտրել, դեն գցել այդպիսի կեղտոտ դաստակը։
— Ձեր ասածը զուտ ճշմարտություն է,— վրա բերեց ծերուկը կրոնամոլ ընդդիմախոսին հանդարտեցնելու համար,— բայց հակառակն եմ ասում, եթե իսկապես սեիդը սուտ է վկայել, որով տանջել, կրակի մեջ է գցել Ղասըմին, ի՞նչ պետք է անել։ Գուցե այդպիսի սուտ վկայողը երբեք չի կարող մարգարեի սերունդից լինել, նա կեղծ տոհմիկներից է, որոնք հազար սուտը մի բիստիով[1] են վկայում։
— Թե սուտ է վկայել սեիդը, այդ մեր գործը չէ, թող նա պատասխան տա երկնավոր թագավորին, իսկ եթե կեղծ տոհմիկ է, այդ մասին էլ թող նրա հոգին քաշե պատիժն ու տանջվի, ինձ ի՞նչ… Բայց լռիր, թո՛ղ, ինձ հանգիստ թո՛ղ, ահա դուրս են բերում չարագործին։
Այդ միջոցին քյալբալա Ղասըմին դուրս բերին մյուջթեհիդի
- ↑ Մի գրոշից էլ քիչ պակաս արժեք ունեցող պարսկական փող: