Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչի՞ ես զարմանում։ Մի՞թե ես իրավունք չունիմ իմ կալվածներիս մեջ ջուր որոնելու, իմ հողերս բարեկարգելու, քանքաններ փորելու…

— Ունիս, քեզ մարդ ոչինչ չի ասում դրա համար, բայց քո բոլոր հողերդ այնպես ենք քննել ու քրքրել, որ դու էլ համոզված ես ինձ հետ, որ այնտեղ ջուր չկա։ Իսկ Շահզադի քանքանների հոսանքների հակառակ քանքան փորելիս ոչ թե նոր ջուր ենք գտնելու, այլ նրա ջուրը պիտի կիսենք-գողանանք…

— Մի՞թե մենք էլ նրա նման իրավունք չունինք սարի ջրից օգտվելու։

— Բայց մեր սահմանի սարերը ջուր չունին, նրա սարի կողքը որ փորես՝ մեր կողմը ջուր դարձյալ չի գալ։

— Եթե դու ուզենաս, կգա։

— Ուրեմն գողությո՞ւն անեմ. նրա աղբյուրների ջրերը կտրեմ, բերեմ քո կալվածները ջրեմ,— ասաց ձայնը բարձրացնելով Ղասըմը։

— Այդպե՞ս ես խոսում ազատարարիդ հետ, այդպե՞ս ես պատասխանում, ա՞յդ ձևով ես փոխարինում բարիքը, ապերախտ,— ասաց ձայնը նույնպես բարձրացնելով Միր-Մուրթուզան։

— Ինձ էլ պետք չէ քո ազատած թևը,— ասաց զայրացած Ղասըմը,— եթե նրան այնքան պարտավոր եմ ստորացնելու, որ քեզ համար գողություններ էլ անե, ես ինքս կկտրեմ, կկտրեմ այն թևը, որ դու ազատեցիր,— ասաց կատաղած Ղասըմը և ձախ թևը պատուհանի գոգը դնելով, ինչպես մի ժամանակ դահիճը կոճղին էր կապել, որ կտրե, հանեց աջ ձեռքով դաշույնը և մի հարվածով կտրեց, արյունլվա թաթը շպրտեց բարերարի երեսին ու շարունակեց.

«Այդ էլ ինձ պետք չէ, վե՛ր առ, ոչ էլ քո մուննաթը։ Երանի թե տասը տարի առաջ դահիճը կտրեր և այնքան ժամանակ պարտավորված չլինեի քեզ ծառայելու։ Մի՞թե պահելու համար ես այնքան էլ չեմ կարող ստորանալ, որ ուրիշի կալվածների