Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կար վզին ու փղոսկրի նման ողորկ կզակներին։ Մի քանի րոպեի այդ գրկախառնությունն այնպես հարբեցրեց ու գինովցրեց նրանց, որ նրանք ազատ ու սիրահոժար համբույրներ փոխանակեցին և խոստացան իրար սիրել ու միմիայն իրար համար ապրել ցմահ։

Ամբողջ ամառը, մինչև աշնան սկիզբը ամեն իրիկուն սիրահարները իրենց ծնողներից ծածուկ շարունակեցին այս հարաբերությունը, առանց համարձակվելու արկածները հաղորդել իրենց ծնողներին։ Մանավանդ, ինչպես ձեզ էլ հայտնի է, այսպիսի սիրային հարաբերությունները, սիրահարությունները իսլամի մեջ խստիվ արգելված է և չարաչար պատժվում է, այդ պատճառով էլ նրանք անչափ գաղտնի պահելու պարտավորված էին։ Նույնիսկ Ւմամ - Ղուլին չէր հայտնել ծնողներին, հարազատներին, սպասելով գործի որևէ բարեբախտ վախճանին։

Այս լռությունը սիրահարներին կործանեց։

Որպեսզի սիրահարները իրենց փափագին հասնին, որպեսզի կարողանան ընկճել Քադիջեի գոռոզ ծնողների համառությունը, վճռեցին, որ Իմամ - Ղուլին գնա, պանդխտե և փող վաստակած վերադառնա Թավրիզ, վաճառական դառնա և ապա ամուսնանան։ Այս վճռի վրա Իմամ - Ղուլին նույն աշնանը թողեց Թավրիզը և գնաց Բաքու, առանց մարդու հայտնելու իր սրտի գաղտնիքը և այնտեղ մնաց մոտ երեք տարի։ Այնպես էր կորցրել նա իր հետքը, որ ո՛չ ծնողները, ո՛չ բարեկամները, ո՛չ էլ նույնիսկ Քադիջեն տեղեկություն չունեին նրանից։ Ատրպատականից տարեկան հիսուն հազար մարդ է պանդխտում դեպի Կովկաս ու Ռուսաստան, որոնցից մի տոկոսը այլևս երբեք չի վերադառնում իր ծննդավայրը. մեռնում են, կորչում են, կրոնափոխ են լինում, կամ դիրք ու գործ են ստեղծում իրենց համար և էլ չեն վերադառնում։

Երբ բոլորովին տեղեկություն չկարողացանք առնել Իմամ - Ղուլիից, այն աստիճանի հուսահատվեցանք, որ ենթադրեցինք, թե նա հավիտյան կորավ։

Իմամ – Ղուլին մի ուրիշ հորեղբայր ուներ, նա էլ սափրիչ էր, Աշրաֆ անունով։ Որքան որ աղքատ էր Իմամ֊Ղուլիի