Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

hարզանի դրամներն էլ ամբողջապես հանձնված էր արձակված կիներին: Քադիջեն Հրեշտակային տիպով, անմեղ, ձյունի նման մաքուր, ցողի նման վճիտ դուրս Էր եկել հոր տանից, վերադարձավ խոցոտ մարմնով, ապականված արյունով ու սրտով։ Նրան խաբել կին Էր ուզել, բայց կաշառված ախունդը նենգել հարճի սղա Էր կարդացել։ Հազար թուման քյաբինի փոխարեն հազար ղռան Էր գրել անօրեն ախունդը։ Խեղճ կինը թագուհի մտել, որպես աղախին դուրս Էր շպրտվել։ Տուն վերադառնալուց հետո բոլորովին դառնացավ Քադիջեի կյանքը։ Նա զգաց, թե ինչ անդառնալի կերպով կորցրել Էր իր խաղաղությունն ու թունավորել Էր կյանքը։ Հայրենի բնակարանը, որ մանկության դրախտն Էր, պատանության տանջարանը, այդ օրվանից դարձավ իր դժոխքը։ Քադիջեն ու ծնողները դառն կերպով ողբացին սև օրը, սգացին, բայց անօգուտ։ Անմեղությունը, սրբությունը կորել Էր, արտասուքով չէր կարելի ետ գնել։ Դեռ ականջիս մեջն է ծերունի դրացուս խոսքերը, որը կնճռելով թորշոմած ճակատը, դարձավ դեպի կինն ու աղջիկը և ասաց.

- Փառք ալլահին մենք մուսուլման ենք, ինչի՞ անօրեն ու հայհոյող ենք դարձել։ Ինչ որ ճակատագրված է, հնազանդ ենք։ Չենք կարող վերին կամեցողության ընդդիմանալ։ Ով կարող է ամենակարողի կամքին հակառակել։ Մուսուլմանի անօրենից առավելությունն այն է, որ կյանքի մեջ քաջությամբ պիտի դիմավորե և հպատակվի Բարձրագույնի կամքին։ Չէ՞ որ ամեն բան նախախնամությունն է տնօրինել։

- Մի՞թե ալլահին հաճելի էր,- ասաց պառավը բորբոքված,- որ կաթի նման անարատ աղջիկս տանեին և ժահրոտած վերադարձնեին։ Մի՞թե լսված բան է, որ հազար թուման քյաբին խոստանա և այսօր նենգված թղթով հազար ղռան տա հղի կնոջ ձեռքը և տուն ճամփե։ Մի՞թե շերիաթը թույլ է տալիս այս անգթությունները։ Մի՞թե կարելի է հղի կնոջն ապահարզան տալ։

- Ասա՛, կնի՛կ, մեղա՛, ասա՛՝ հաշա ալլահի շերիաթը ոչ մի անգթություն չի թույլ տալ։ Ալլահի շերիաթը սուրբ է։