Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երեսին էր տվել թուք ու մրով։ Քերիմը սարսափահար երբ տքնել էր փախչել, նրա ղուլամներից մեկը ատրճանակի գնդակով վիրավորել էր Իմամ-Ղուլիին։

Թեև ազատվեց Իմամ֊Ղուլին, բայց արյունահեղությունը էժան չնստեց Քերիմի վրա, նա դատից ու դատաստանից ազատվելու համար քսանհինգ տարվան մեջ ժողոված կանխիկ դրամները, որոնք եվրոպական բանկերումն էր պահում, տվեց սադրազամին, որ Շահի սիրտը շահե, իրեն ազատե։ Դրանից հետո ահա ութ-ինն ամիս է, որ Բերիմին չեն թողնում Թեհբանից։ Ինչպես լսեցի, նրան Կ. Պոլսի դեսպան են նշանակել։ Շուտով պիտի դա հորը տեսնելու և այստեղից մեկնելու դեպի Բոսֆոր։

— Ուրեմն նուխեցիների աղջկան վիճակված չի եղել բախտավոր օր տեսնելու։

— Գաղթականին ո՞վ կթողնե, որ աչք բանա,— ասաց Միրզ Մեհթին։ Եթե նրանք իրենց տեղից չշարժվեին, այս թշվառության չէին մատնվիլ։

— Մի՞թե ամբողջ Թավրիզը գաղթական է, որ ամենքի տունն էլ թշվառություն կա։

— Այդ էլ ուղիղ է, այո, ամենքս էլ գաղթական ենք։ Կյանքի մեջ ո՞վ է տեսել, որ մարդ որևէ վիշտ չունենա, վիճակից գոհ լինի։ Ամեն հարկի տակ վիշտը մի կերպարանքով է մտնում, բայց գաղթականի տունը՝ խոժոռ դեմքով։

— Խոժոռ դեմքով և կնճիռներով,— ասացի ու լռեցինք: Արդեն սեղանը պատրաստ էր, և մենք հացի նստանք։ Անմռունչ երկուսս էլ ուտում և մտովի երևակայում էինք այն բոլոր տեսարանների մասին, ինչ որ անցել էր Քադիղեի և սափրիչների որդիների հետ։ Մի ժամից ավելի տևեց մեր ճաշը, բայց ոչ մի խոսք չկարողացանք փոխանակել։ Սեղաններս էլ շատ ճոխ էին. ինչպես թվում էր՝ կոնսուլի խոհարարը միջոց էր գտել մեզ սիրաշահելու, ոը լավ անամ (վարձ) ստանա։ Մանավանդ որ այդ օրը պարսիկ մեծամեծները այցելության միանգամայն ճաշի հյուր էին եկել կոնսուլին, այնպես որ ծառայողների վրա կոնտրոլ չկար։ Պարտեզի վերևի տան դահլիճում հրճվում էին տնատերն